Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Սայադյան փողոց 4/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0380-0024 կադաստրային ծածկագրով 0,00753 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Արթուր Սամվելի Ղազազյանի կողմից կառուցված 24,2 քմ արտաքին (20,3 քմ ներքին) մակերեսով խանութը և 31,9 քմ մակերեսով ծածկը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին։
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ, իսկ խանութի 1 քմ-ի համար 12798 (տասներկու հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: