|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2024 թվականի N 42-Ա |
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Գավառ քաղաքի բնակիչ Տիրուհի Մարտիրոսյանի որդու՝ Արսեն Դադոյանի 2024 թվականի փետրվար և մարտ ամիսների համար «Գավառի թիվ 4 մանկապարտեզ»ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարը՝ 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 2․ Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի բնակիչ Սիրանուշ Բնյանի որդու՝ Պետրոս Պետրոսյանի 2024 թվակաքնի փետրվար և մարտ ամիսների համար «Կարմիրգյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարը՝ 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 3․ Գավառ քաղաքի Նորատուս բնակավայրի բնակիչ Արմինե Դանիելյանի որդու՝ Արեն Հակոբյանի և Լիանա Պետրոսյանի որդու՝ Դանիել Հարությունյանի 2024 թվականի փետրվար ամսվա համար «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայության տեղական վճարները՝ 5000 /հինգ հազար/-ական ՀՀ դրամ գումարները փոխհատուցել Գավառ համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |
Կողմ -14 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|