Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերն օտարել աճուրդային կարգով.
1) Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 2/2 հասցեում գտնվող շինությունը․
2) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող շինությունը․
3) 1998թ․ արտադրության GAZ-3102 մակնիշի 997 CG 61 պետհամարանիշի փոխադրամիջոցը։
2. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ անշարժ գույքերի շուկայական արժեքները որոշելու համար։
3. Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ GAZ-3102 մակնիշի 997 CG 61 պետհամարանիշի փոխադրամիջոցի շուկայական արժեքը որոշելու և աճուրդի կազմակերպման գործառույթներն իրականացնելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։