|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 ապրիլի 2025 թվականի N 91-Ա |
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ 2025 թվականի հունվարի 01-ին լրացել է Գավառ համայնքի և «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 2021 թվականի հոկտեմբերի 04-ին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի գործողության ժամկետը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Լուծել Գավառ համայնքի և «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև 04․10․2021 թ․ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։ 2․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Բուռնազյան փողոց 27 հասցեում (Հացառատ թաղամաս) գտնվող մանկապարտեզի շենքն ու հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։ 3․ Ուժը կորցրած ճանաչել «Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետները երկարաձգելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 18-Ա որոշումը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |
Կողմ -19 ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|