Ղեկավարվելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10- րդ և 12-րդ մասերի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի գծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են մայր գումարները․
Այդ թվում ՝
1. Քաղաք Գավառ
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 37 372 ՀՀ դրամ
բ․ հողի հարկի գծով տույժ՝ 127 536 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 164 908 դրամ
2․ Սարուխան բնակավայր
ա․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 125 250 ՀՀ դրամ
բ․ հողի հարկով գծով տույժ՝ 656 472 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 781 722 ՀՀ դրամ
3․ Գանձակ բնակավայր
ա․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 43408 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 43408 ՀՀ դրամ
Շարժական և անշարժ գույքերի գույքահարկի տույժի գումարը ըստ ներկայացված ցուցակների կազմում է 990 038 (ինը հարյուր իննսուն հազար երեսունութ) ՀՀ դրամ։ Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է․
1. Ըստ ներկայացված ցուցակների, տույժերի գծով տալ արտոնություն և 990 038 (ինը հարյուր իննսուն հազար երեսունութ) ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: