Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 337-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N 337-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ՄԱՅԹԵԶՐԻ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ, ԱՎՏՈԿԱՅԱՆՄԱՆ ԳՐՊԱՆԻԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի 42/ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում տրանսպորտի երթևեկությունը խիստ ինտենսիվ է, իսկ Զորավար Անդրանիկի 1-ին փողոց N 31/1 գույքի սեփականատերը դիմել է համայնքապետարան իր շինության առջև տնկված չորացած ծառերը կտրելու, նոր՝ առավել շատ քանակի ծառեր տնկելու և իր միջոցներով ավտոկայանման գրպանիկ կառուցելու խնդրանքով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատանքային խմբի եզրակացությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 31/1 հասցեի շինության դիմաց մայթեզրին աճած չորացած ծառերը կտրելուն և շինության սեփականատիրոջ կողմից նոր ծառեր տնկելուն։
2․ Զորավար Անդրանիկի փողոցի ծանրաբեռնված երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի 1-ին փողոց թիվ 31/1 հասցեի շինության սեփականատեր Դավիթ Հրաչիկի Բալագոզյանին թույլատրել իր միջոցներով շինության դիմաց կառուցելու ավտոկայանման գրպանիկ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -21

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԶԱՔՈՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner