|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 ապրիլի 2025 թվականի N 71-Ա |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 345-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28) կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի 2025 թվականի համար աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 345-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման ևհավաքագրման բաժնում առաջատար մասնագետ տողի 4 հաստիքային միավորը փոխարինել 3 հաստիքային միավորով՝ կրճատելով առաջատար մասնագետի 1 հաստիքը /ծածկագիր 3․1-4/։ 2. Առաջարկել Գավառ համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով, սահմանված կարգով դիմել ՀՀ Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։ 3․ Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում սույն թվականի հուլիսի 1-ից։ |
Կողմ -19 ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|