Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ռ․ Թորգոմյան փողոց 6/1 առևտրի սրահ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0354-0035 կադաստրային ծածկագրով, 0,00094 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Խորեն Ռազմիկի Դովլաթյանի և Մերի Մհերի Կուռոյանի կողմից կառուցված 9,4 քմ արտաքին (6,92 քմ ներքին) մակերեսով առևտրի սրահը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառոյցն իրականացրած անձին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ, իսկ առևտրի սրահի 1 քմ-ի համար 12 798 (տասներկու հազար յոթ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: