Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնք գյուղ Սարուխան Հ. Աբրահամյան փողոց 178/5 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-0157-0023 կադաստրային ծածկագրով, 0.00229հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն և Գագիկ Միհրանի Վռշիկյանի կողմից կառուցված 17ք.մ. արտաքին /16.11ք.մ. ներքին/ մակերեսով առևտրի տաղավարը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 792 /յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ, խանութի 1ք.մ. համար 9252 /ինը հազար երկու հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: