Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Դիվանագիտական դպրոցում վերապատրաստման երկշաբաթյա դասընթացի մասնակցության հրավեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/12/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
02/01/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը կազմակերպում է վերապատրաստման երկշաբաթյա դասընթաց ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների` արտաքին կապերի գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցների համար: Ծրագիրը կմեկնարկի 2024թ. մարտի 18-ին:

Ծրագիրը բաղկացած է չորս առարկաներից (մոդուլներից), որոնք անգլերենով վարելու են արտերկրից հրավիրված դասախոսներ: Այդ մոդուլներն են՝ Հաղորդակցության հմտություններ, Հանրային դիվանագիտություն, Բանակցային հմտություններ և Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ: Յուրաքանչյուր առարկայի տևողությունը չորս օր է՝ ամեն օր առավոտյան և կեսօրին երկու տարբեր առարկաների դասավանդմամբ: Դասերը տեղի կունենան երկուշաբթիից հինգշաբթի՝ 9:15-ից 12:15-ը և 14:15-ից 17:15-ը: Դասերը լինելու են ինտերակտիվ և ակնկալվում է անգլերենի իմացության պատշաճ մակարդակ:

Դասընթացի ավարտին բոլոր մոդուլներին հաճախած մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Գավառի համայնքապետարան /հասցե՝ ք․ Գավառ, Գրիգոր Լուսավորչի 12/՝ իրենց տվայալները ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին տրամադրելու համար: 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner