Գավառի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցից Գրիգոր Լուսավորիչ փողոց մտնող 3․1․ «Մուտքն արգելվում է» ճանապարհային նշանը հանված է։
Այսուհետ Գրիգոր Լուսավորիչ փողոցի նշված հատվածում կազմակերպվելու է երկկողմանի երթևեկություն։
Այժմ ընթանում են Գրիգոր Լուսավորիչ և Ազատություն փողոցների գծանշման և կահավորման աշխատանքները։
Վարորդներին խնդրվում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։