16.10.24
Հանրային լսում՝ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ
|
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների շրջանակներում՝ 2025 թվականին Գավառ համայնքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային լսում։Այն վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանը և Մուրադ Մովսիսյանը։Հանրային լսմանը մասնակցում էին Գավառ համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, բնակիչներ։Գրիգոր Բոշյանը և Մուրադ Մովսիսյանը ներկայացրին սուբվենցիոն ծրագրերը, որոնք ընդգրկում են ճանապարհաշինության, ոռոգման և ջրահեռացման համակարգերի, վարչական և կրթամշակութային շենքերի կառուցման ու բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ...
Մանրամասն |
|
14.10.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Հոկտեմբերի 14-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի, Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»ՀՈԱԿ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին հարցերը։Դրամական ...
Մանրամասն |
|
09.10.24
Գավառի քաղաքային գրադարանը հանրապետությունում ճանաչվել է «Լավագույն համայնքային գրադարան»
|
Արդեն 3-րդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթում «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը հանրապետությունում ճանաչվել է 2024 թվականի «Լավագույն համայնքային գրադարան»։ Հավաստագիրը և խորհրդանշական մրցանակը գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Գրադարանավարի օրվա» առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Պարգևատրման միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին է արժանացել Արծվաքարի գրադարանավարուհի Հասմիկ Ավետիսյանը՝ գրադարաային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար։
|
|
09.10.24
Տեղի ունեցավ Հացառատի գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը
|
Կարմիր ժապավենի կտրումով և տոնական միջոցառմամբ տեղի ունեցավ Հացառատի գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, ուսանողներ ու դպրոցականներ։ Շնորհավորական և գրադարանի դերը կարևորող ելույթներով հանդես եկան հրավիրվածները։ Գրադարանը հիմնանորոգվել է Գավառի 2022 թվականի սումբենցիոն ծրագրերի շրջանակներում, կահավորվել է HEKS/EPER-- կողմից, աշխատանքներն իրականացրել է «Շեն» ԲՀԿ-ի հետ համատեղ, համայնքապետարանի ֆինանսավորմամբ էլ համալրվել է անհրաժեշտ միջոցներով։ Գրադարանն ունի շուրջ 12 հազար կտոր գրականություն։
|
|
08.10.24
Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, համայնքապետարանում տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը։ Մանրամասները՝ «Հայտարարություններ» բաժնում։
|
|
07.10.24
Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է Սարուխանի մշակույթի տան հաշվետու միջոցառմանը
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի հետ, մասնակցել է Սարուխանի մշակույթի տան հաշվետու ցուցահանդեսին։Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող Սարուխանի մշակույթի տանը երբևէ ձեռարվեստի խմբակներ չեն գործել։Արդեն երեք ամիս է մշակույթի տանը գործում են «Նկարչության և կավագործության» ու «Դեկորատիվ կիրառական արվեստի» խմբակներ։Մշակույթի տան տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր խմբակներ հաճախող սաների աշխատանքների ցուցահանդես, որը ներկայացվեց համայնքի ղեկավարին։ Ցուցադրությունն ուղեկցվեց գեղարվեստական միջոցառմամբ։Համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մշակույթի տան տնօրեն Համբարձում Հունանյանի, խմբակավարներ Անուշ Հովեյանի ...
Մանրամասն |
|
07.10.24
Գավառ համայնքի ղեկավարն ընդունել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարին
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն հանդիպում ունեցավ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի հետ։Հանդիպմանը մասնակցում էին նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Հակոբ Սարգսյանը, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի» ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը և նույն ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը։Գավառը միացել է Դաշնագրին 2017-ի հունիսի 19-ին։ Գավառը Հայաստանում առաջին համայնքն է, որը ժամանակին մշակել և ներկայացրել է իր ԿԷԿԳԾ-ն՝ օրինակ ծառայելով Դաշնագրին անդամակցող մյուս համայնքների համար։ Նախաձեռնությանը միանալու պահից ...
Մանրամասն |
|
07.10.24
Այցելություն՝ տարեցներին
|
Տարեցների միջազգային օրվա առթիվ, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանն այցելեց Գավառ համայնքի տարեցներին։ Վերջինս համայնքի ղեկավարի շնորհավորանքներն ու դրամական պարգևները փոխանցեց Գավառ քաղաքի բնակիչներ՝ 106-ամյա Թագուշ Իսպիրյանին, 101-ամյա Մարիամ Զոհրաբյանին, 100-ամյա Աստղիկ Բաբայանին և Սարուխանի 102-ամյա բնակիչ Մեխակ Ավետիսյանին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |