Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 05-071-0330-0095 կադաստրային ծածկագրերով, 0,522 հա մակերեսով, 05-071-0207-0018 ծածկագրով, 0,4066 հա մակերեսով, 05-071-0214-0044 ծածկագրով, 0,2575 հա մակերեսով, 05-071-0214-0045 ծածկագրով, 0,4288 հա մակերեսով․05-071-0214-0043 ծածկագրով, 0,368 հա մակերեսով, 05-071-0330-0138 ծածկագրով, 0,5164 հա մակերեսով, 05-071-0280-0031 ծածկագրով, 0,125 հա մակերեսով, 05-071-0238-0009 ծածկագրով, 0,511 հա մակերեսով, 05-071-0241-0088 ծածկագրով, 0,373 հա մակերեսով, 05-071-0330-0094 ծածկագրով, 0,532 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության: 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել` 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |