Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում
Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ են ընթանում։Որոշ հատվածներում արդեն կատարվել են հին խողովակների ապամոնտաժում, այժմ իրականացվում է երկաթ-բետոնյա վաքերի տեղադրում։Բնակավայրի երեք փողոցներում տեղադրվելու են շուրջ 1կմ երակարությամբ երկաթ-բետոնյա վաքեր և անցումային խողովակներ։Այժմ աշխատանքներն ընթանում են Հովհաննես Շիրազ փողոցում, ոռոգման և ջրահեռացման համակարգը կառուցվելու է նաև բնակավայրի Սասունցի Դավիթ փողոցում և Ազատության փողոցի 2-րդ նրբանցքում։Կառուցումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։Ծրագրի արժեքը 29 մլն ՀՀ դրամ է։ Գումարի 75%-ը տրամադրվելու է պետության, 25%-ը՝ համայնքի բյուջեներից։Աշխատանքները ... Մանրամասն
14.07.25 Սարուխանում փողոցներ են հիմնանորոգվում
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված է հիմնանորոգել՝ 
  • Գոքոյան,
  • Քիշոյան,
  • Դեմիրճյան,
  • Քուչակի առաջին և երկրորդ փողոցները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 140 մլն 500 հազար ՀՀ դրամ է։
Գումարն համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքի բյուջեներից։
Այժմ մեկնարկել են Գոքոյան փողոցի հիմնանորոգման աշխատանքնրը․ կատարվում է հին ծածկի քանդում։ Փողոցն ասֆալտապատվելու է, ունենալու է ջրահեռացում, կառուցվելու են մայթեր։
Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
12.07.25 Հիմնանորոգվել է Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել է Բերդկունք բնակավայրի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը։
500 մետր երկարությամբ փողոցն արդեն ասֆալտապատ է։
Ծրագրի արժեքը 31 մլն 800 հազար ՀՀ դրամ է։
Գումարն համամասնորեն հատկացվել է պետական և համայնքի բյուջեներից։
Կապալառուն՝ «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն է։
11.07.25 Հանդիպում-իրազեկում՝ խնամատարության թեմայով
 Գավառ քաղաքում անցկացվեց հանդիպում-իրազեկում՝ խնամատարությամբ հետաքրքրված անձանց շրջանակում։
Հանդիպումն իրականացրեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։
«ՀՕՖ Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը և գրասենյակի ներկայացուցիչները ներկայացրին այս ուղղությամբ տարվող աշխատանքները։
Համայնքային հանդիպումների նպատակն է՝ իրազեկել հանրության լայն շրջանակների և ընդլայնել խնամատարությամբ հետաքրքրված անձանց բազան՝ ապահովելով երեխաների շահերը։
07.07.25 Գորգի կտրման հանդիսավոր արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի արվեստի դպրոցում տեղի ունեցավ կերպարվեստի բաժնի գորգագործ սաների գորգերի կտրման հանդիսավոր արարողությունը: Այն ուղեկցվեց հայկական գորգի և գորգագործության մասին տեղեկությունների ներկայացմամբ, շնորհակալագրերի հանձնմամբ և պարարվեստի բաժնի սաների կատարումներով: Գորգի կտրման արարողությանը դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների հետ մասնակցում էին նաև «Ժողովրդական արվեստների հանգույց» հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի դասընթացավարներ Լիլիթ Պերոկլյանը և Դիաննա Հովհաննիսյանը: Հ. Գ.Դպրոցի կերպարվեստի բաժնում գորգագործություն ուսուցանվում է վերջին վեց ամիսների ընթացքում: Գորգագործություն դասավանդում է Նազիկ Կարապետյանը: Անցած տարի նա մասնակցել ... Մանրամասն
05.07.25 Կառուցվում է բազմաֆունկցիոնալ շինություն՝ Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում

Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում մեկնարկել են բազմաֆունկցիոնալ նոր շինության կառուցման աշխատանքները։
Շինարարությունը ընթանում է նախկին գյուղապետարանի շենքի տարածքում։
Շենքը նախատեսված է լինելու որպես վարչական ղեկավարի նստավայր, ինչպես նաև կծառայի որպես երեխաների և երիտասարդների ժամանցի կազմակերպման կենտրոն։
Ծրագրի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է հատկացնել Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։
Աշխատանքների ընթացքում արդեն իրականացվել է նախկին շենքի քանդում, իսկ այժմ ընթանում են հիմքերի կառուցման աշխատանքները։

04.07.25 Հիմնանորոգվում է Հայրավանքի Դաշտային փողոցը

Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի Դաշտային փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
685 մետր երկարությամբ այս փողոցում ներկայում ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
Ծրագրի արժեքը կազմում է 65 միլիոն դրամ, որը համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքային բյուջեներից։

04.07.25 Գավառի արվեստի դպրոցի սաները՝ միջազգային մրցույթի հաղթողներ

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները փայլել են «ՊՍՀՄ բաց առաջնություն 2025» միջազգային մրցույթում՝ արժանանալով մրցանակային տեղերի։
Պարուսույց Մարիամ Խաչատրյանի սաները հաջողությամբ ներկայացրել են դպրոցը՝ նվաճելով հետևյալ արդյունքները․

  • Արմինե Բոշյան և Ռոզի Ամիրյան՝ 1-ին հորիզոնական (մենապար)
  • Մելինե Չիչոյան՝ 2-րդ հորիզոնական (մենապար)
  • Իսպանական քառյակ՝ 1-ին հորիզոնական
  • Պար «Ուզունդարա»՝ 2-րդ հորիզոնական

Շնորհավորում ենք սաներին և նրանց պարուսույցին՝ մաղթելով նոր հաղթանակներ և շարունակական առաջընթաց։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner