Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Դաշտոյան փողոց 2/4 հասցեում գտնվող, Հասմիկ Բաբկենի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական N0258193 տրված 08․09․2000թ․/ ավտոտնակի կառուցման և սապասարկման համար հատկացված, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական N11062025-05-0034, տրված 11․07․2025թ․/ ք․ Գավառ Լևիկ Հարությունյան փողոց 4/6 հողամաս հասցեում գտնվող 05-001-0390-0039 կադաստրային ծածկագրով, 0,0024հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հասմիկ Բաբկենի Մելքոնյանին։ 2․ Վաճառքի գին սահմանել «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 153 200 / մեկ հարյուր հիսուներեք հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ արժեքը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |