Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.11.24 Հերթական մաքրումն է իրականացվում Գավառի ընդհանուր աղբավայրում
Մաքրման հերթական աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում:
Աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամաբ։
Վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից:
Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հա տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով:
Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի:
«Գավառ համայնքի կոմունալ սպաարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավայր են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը:
Մաքրման աշխատանքները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։
14.11.24 Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցեց Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին եպիսկոպոսության աստիճան շնորհելու առթիվ կատարված Հրաշափառի կարգին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին եպիսկոպոսության աստիճան շնորհելու առթիվ կատարված Հրաշափառի կարգին։Վերջերս ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, եպիսկոպոսության աստիճան է շնորհվել Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանին։Արարողությանը մասնակցեցին Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի անդամները, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ջանիկ Բազեյանը և Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, տեղակալներ՝ Գրիգոր Բոշյանն ու Մուրադ Մովսիսյանը, ինչպես նաև ... Մանրամասն
13.11.24 Գավառ համայնքին շնորհակալագիր է տրվել՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար
Տեղական ինքնակառավարման համակարգի 28-ամյակի հանդիասավոր արարողությանը Գավառ համայնքին շնորհվել է շնորհակալագիր՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար։
Պարգևն հանձնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կառավարության մի շարք անդամներ, այլ պետական պաշտոնյաներ, ՀՀ մարզպետները և բոլոր համայնքապետերը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։
12.11.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Նոյեմբերի 12-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երրրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հաստատումից հետո Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը ավագանու հաստատմանը ներկայացրեց «Գավառ քաղաքում, Ծովազարդ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ եւ Բերդկունք գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում», «Գավառ քաղաքում բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների հիմնանորոգման եւ արտաքին լուսավորության անցկացման աշխատանքների», «Գավառ համայնքում ոռոգման եւ ջրահեռացման համակարգերի կառուցում», «Գավառ համայնքի Ծաղկաշեն գյուղի վարչական ... Մանրամասն
16.10.24 Հանրային լսում՝ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների շրջանակներում՝ 2025 թվականին Գավառ համայնքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային լսում։Այն վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանը և Մուրադ Մովսիսյանը։Հանրային լսմանը մասնակցում էին Գավառ համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, ՀԿ ներկայացուցիչներ, բնակիչներ։Գրիգոր Բոշյանը և Մուրադ Մովսիսյանը ներկայացրին սուբվենցիոն ծրագրերը, որոնք ընդգրկում են ճանապարհաշինության, ոռոգման և ջրահեռացման համակարգերի, վարչական և կրթամշակութային շենքերի կառուցման ու բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ... Մանրամասն
14.10.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Հոկտեմբերի 14-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի, Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»ՀՈԱԿ-ի կառուցվածքում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին հարցերը։Դրամական ... Մանրամասն
09.10.24 Գավառի քաղաքային գրադարանը հանրապետությունում ճանաչվել է «Լավագույն համայնքային գրադարան»
Արդեն 3-րդ տարին անցկացվող «Լավագույն գրադարան» մրցույթում «Գավառի քաղաքային գրադարան» ՀՈԱԿ-ը հանրապետությունում ճանաչվել է 2024 թվականի «Լավագույն համայնքային գրադարան»։
Հավաստագիրը և խորհրդանշական մրցանակը գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանին հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Գրադարանավարի օրվա» առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Պարգևատրման միջոցառմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին է արժանացել Արծվաքարի գրադարանավարուհի Հասմիկ Ավետիսյանը՝ գրադարաային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար։
09.10.24 Տեղի ունեցավ Հացառատի գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը
Կարմիր ժապավենի կտրումով և տոնական միջոցառմամբ տեղի ունեցավ Հացառատի գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին համայնքապետարանի, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, ուսանողներ ու դպրոցականներ։
Շնորհավորական և գրադարանի դերը կարևորող ելույթներով հանդես եկան հրավիրվածները։
Գրադարանը հիմնանորոգվել է Գավառի 2022 թվականի սումբենցիոն ծրագրերի շրջանակներում, կահավորվել է HEKS/EPER-- կողմից, աշխատանքներն իրականացրել է «Շեն» ԲՀԿ-ի հետ համատեղ, համայնքապետարանի ֆինանսավորմամբ էլ համալրվել է անհրաժեշտ միջոցներով։
Գրադարանն ունի շուրջ 12 հազար կտոր գրականություն։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner