Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 05․09․2025թ․ եզրակացությունը 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք մեծահասակների առաջնության/խառը մենամարտեր/MMA// մասնակից Արթուր Սմբատի Ասոյանի մասնակցության ծախսերին: Գումարը փոխանցել ծառայություն մատուցող <<Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիա>> ՀԿ-ին։ |