Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.07.25 Գորգի կտրման հանդիսավոր արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում
Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի արվեստի դպրոցում տեղի ունեցավ կերպարվեստի բաժնի գորգագործ սաների գորգերի կտրման հանդիսավոր արարողությունը: Այն ուղեկցվեց հայկական գորգի և գորգագործության մասին տեղեկությունների ներկայացմամբ, շնորհակալագրերի հանձնմամբ և պարարվեստի բաժնի սաների կատարումներով: Գորգի կտրման արարողությանը դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների հետ մասնակցում էին նաև «Ժողովրդական արվեստների հանգույց» հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի դասընթացավարներ Լիլիթ Պերոկլյանը և Դիաննա Հովհաննիսյանը: Հ. Գ.Դպրոցի կերպարվեստի բաժնում գորգագործություն ուսուցանվում է վերջին վեց ամիսների ընթացքում: Գորգագործություն դասավանդում է Նազիկ Կարապետյանը: Անցած տարի նա մասնակցել ... Մանրամասն
05.07.25 Կառուցվում է բազմաֆունկցիոնալ շինություն՝ Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում

Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում մեկնարկել են բազմաֆունկցիոնալ նոր շինության կառուցման աշխատանքները։
Շինարարությունը ընթանում է նախկին գյուղապետարանի շենքի տարածքում։
Շենքը նախատեսված է լինելու որպես վարչական ղեկավարի նստավայր, ինչպես նաև կծառայի որպես երեխաների և երիտասարդների ժամանցի կազմակերպման կենտրոն։
Ծրագրի արժեքը կազմում է 200 միլիոն ՀՀ դրամ, որը նախատեսվում է հատկացնել Գավառ համայնքի 2025 և 2026 թվականների բյուջեներից։
Աշխատանքների ընթացքում արդեն իրականացվել է նախկին շենքի քանդում, իսկ այժմ ընթանում են հիմքերի կառուցման աշխատանքները։

04.07.25 Հիմնանորոգվում է Հայրավանքի Դաշտային փողոցը

Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի Դաշտային փողոցում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։
685 մետր երկարությամբ այս փողոցում ներկայում ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Հիմնանորոգումն իրականացվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
Ծրագրի արժեքը կազմում է 65 միլիոն դրամ, որը համամասնորեն հատկացվելու է պետական և համայնքային բյուջեներից։

04.07.25 Գավառի արվեստի դպրոցի սաները՝ միջազգային մրցույթի հաղթողներ

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները փայլել են «ՊՍՀՄ բաց առաջնություն 2025» միջազգային մրցույթում՝ արժանանալով մրցանակային տեղերի։
Պարուսույց Մարիամ Խաչատրյանի սաները հաջողությամբ ներկայացրել են դպրոցը՝ նվաճելով հետևյալ արդյունքները․

  • Արմինե Բոշյան և Ռոզի Ամիրյան՝ 1-ին հորիզոնական (մենապար)
  • Մելինե Չիչոյան՝ 2-րդ հորիզոնական (մենապար)
  • Իսպանական քառյակ՝ 1-ին հորիզոնական
  • Պար «Ուզունդարա»՝ 2-րդ հորիզոնական

Շնորհավորում ենք սաներին և նրանց պարուսույցին՝ մաղթելով նոր հաղթանակներ և շարունակական առաջընթաց։

03.07.25 Ծովազարդում փողոցներ են հիմնանորոգվում
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի՝ Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցները։Զորավար Անդրանիկ փողոցում, որի երկարությունը 486 մետր է, աշխատանքներն ավարտական փուլում են․ կատարվել են հողի առկա շերտի քանդում, ավազակովճային և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում։ Կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ Փողոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը 39 մլն 600 հազար ՀՀ դրամ է։ Գումարն համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնքի բյուջեներից։380մ երկարությամբ Ավետիք Իսահակյան փողոցում էլ աշխատանքները նոր են մեկնարկել։ Այժմ կատարվում է փողոցի արտաքին շերտի քանդում։ Աշխատանքների համար նախատեսված է շուրջ 23 մլն դրամ։ Կապալառուն՝ «Գավառի ... Մանրամասն
02.07.25 Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Պետրովի փողոցը։
Ծրագրի արժեքը կազմում է 229 մլն ՀՀ դրամ, որը համամասնորեն հատկացվում է պետական և համայնքի բյուջեներից։
Այս պահին ընթանում են ջրահեռացման վաքերի և մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Կատարվել է նաև փողոցի հին ծածկի հեռացում։
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում են՝ ավազակովճային շերտի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, ինչպես նաև ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի կառուցում:
Կապալառու կազմակերպությունը՝ «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»։

01.07.25 Գուրգեն Մարտիրոսյանը ընդունել և պարգևատրել է պարածանրամարտի աշխարհի գավաթակիր Արտյոմ Մուխսյանին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունեց Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզիկ, պարածանրամարտի 2025 թվականի աշխարհի գավաթի առաջնության ոսկե մեդալակիր Արտյոմ Մուխսյանին և նրա մարզիչ Ժորա Հովհաննիսյանին։Հանդիպմանը մասնակցում էր նաև Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերով պատասխանատու առաջատար մասնագետ Նարեկ Մուրադյանը։Արտյոմ Մուխսյանը 2025 թվականի մայիսին, Հայաստանի պարածանրամարտի հավաքականի կազմում, Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում փայլուն արդյունք է գրանցել՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։Գավառ համայնքի ղեկավարը շնորհավորեց մարզիկին և մարզչին՝ մաղթելով հետագա հաջողություններ: Գուրգեն Մարտիրոսյանը նրանց հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ, մաղթեց ... Մանրամասն
27.06.25 «Վերջին զանգի» միջոցառում՝ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» միջոցառումը՝ նվիրված շրջանավարտներին։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner