Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.05.24 «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:Հետևաբար ... Մանրամասն
13.05.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Մայիսի 13-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու ... Մանրամասն
10.05.24 Ծովազարդում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել։
Մայիսի 14-ին՝ Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
08.05.24 Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը` «Երգող Հայաստան» մրցույթի մրցանակակիր
Սարուխանի արվեստի դպրոցի երգչախումբը  մրցանակային տեղ է զբաղեցրել «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթում: Մրցույթը կազմակերպել է Երևանի երաժշտական ընկերությունը՝ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ: 11-րդ հոբելյանակ մրցույթը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 155 և Հայաստանի երաժշտական ընկերության կազմավորման 65-ամյակներին։Երգչախումբն հանդես է եկել Կոմիտասի «Սոնա յար»,  Ս.Լուսիկյանի «Ազատ Հայաստան», Ռ.Ամիրխանյանի «Ինձ համար դու շող գարուն ու մայր» ստեղծագործություններով։Երգչախումբը Արամ Խաչատրյան համերգային դահլիճում կայացած գալա համերգին պարգևատրվել է 3-րդ կարգի մրցանակով ... Մանրամասն
07.05.24 Մայիսի 13-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը

Մայիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Գավառի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը:

Մանրամասները տես «Հայտարարություններ» բաժնում։

06.05.24 Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել։
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
03.05.24 Գավառի ընդհանուր աղբավայրում մաքրման աշխատանքներ են ընթանում

Արդեն մի քանի օր է մաքրման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում: Աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամաբ և նախաձեռնությամբ։ Վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից: Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հա տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով: Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի: «Գավառ համայնքի կոմունալ սպաարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավար են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը:

02.05.24 Վերանորոգվում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքը
Ավարտական փուլում է Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի վերանորոգումը։
Փոխվել են շենքի 2 մուտքերի դռները, լուսամուտները, կատարվել են արտաքին հարդարման աշխատանքներ։
Դրանք իրականացնում է ԳԱԳԱՐԻՆ ՇԻՆ» ՍՊԸ-ն։
Աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեից հատկացվել էր 4 միլիոն 476 հազար ՀՀ դրամ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner