Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/05/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/05/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Գավառի համայնքապետարանը հայտարարում է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ:
 Ջերմոցային գազերի զուտ զրոյական կամ նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումները ենթադրում են էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում և հանածո վառելիքներից կախվածության նվազեցում՝ այդ թվում նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման շնորհիվ, դրանով իսկ բարելավելով երկրի էներգետիկ անվտանգությունը և միաժամանակ նվազեցնելով ածխածնի արտանետումները:
Հետևաբար անհրաժեշտ է, որ մրցութային աշխատանքները համահունչ լինեն
վերոհիշյալ կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի
քանիսին. էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացում, էներգետիկ ռեսուրսների
արդյունավետ օգտագործում, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործում,
ինչպես նաև էներգախնայողություն, էներգախնայողություն և կանաչ զարգացում:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել  Գավառ համայնքի  բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ, արվեստի և նկարչական դպրոցների սաներ):
- Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու
աշխատանք:
- Աշխատանքները կարող են կատարվել ցանկացած նյութի վրա (կտավ, ստվարաթուղթ, նկարչական թուղթ և այլն) և նկարչական ցանկացած տեխնիկայով (յուղաներկ, ջրաներկ, թանաք, գունավոր մատիտներ և այլն):
- Մրցույթին մասնակցելու համար նկարի որակյալ լուսանկարը (.jpg ձևաչափով)
կամ սքանավորված տարբերակն անհրաժեշտ է ուղարկել  sarhakob@gmail.com կամ gavari.hamaynqapetaran@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, կոնտակտային տվյալները, նկարի անվանումն, ինչպես նաև դպրոցի կամ ուսումնական հաստատության անունը (այն դեպքում, երբ հեղինակը դպրոցի կամ հաստատության աշակերտ է):
 -Մրցույթին ընդունվում են նաև թվային տեխնոլոգիաներով ստեղծված
աշխատանքներ` համակարգչային գրաֆիկա, կոլաժ, պաստառ և այլն: Նման
աշխատանքներին ներկայացվում են նույն պահանջները, ինչ վերը նշված
աշխատանքներին:
-Ներկայացնելով նկարը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին
ներկայացված աշխատանքի հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև դրա ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր նկարները կտեղադրվեն Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայքում
և ֆեյսբուքյան էջում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի
հաղթողներին կընտրի մինչև հունիսի 7-ը:
Աշխատանքների գնահատման ընթացքում հաշվի կառնվեն նկարների
համապատասխանությունը մրցույթի թեմային,  ստեղծագործական գաղափարը և գաղափարի ինքնատիպությունը, ինչպես նաև գեղարվեստական մակարդակը (հաշվիառնելով հեղինակի տարիքը):
Մրցույթում ընթացքում լավագույն ճանաչված և առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցների աշխատանքները կներկայացվի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում Հայաստանի համայնքների միությանը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո հայտարարված «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթին
Հայաստանի   կշնորհվեն մրցանակներ, որտեղ  առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ, որոնք կտրամադրվեն ծրագրի կողմից Երևանում կազմակերպվելիք մրցանակաբաշխության արարողության ընթացքում:
Աշխատանքները մինչևներկայացնել մայիսի 31-ը, Գավառի համայնքապետարան՝ նշված ձևաչափերով։
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner