Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.11.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ և ԱՆԱՊԱՀՈՎ ՃԱՆԱՉՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կառավարության 20․06․2025 թվականի N825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։
Ծրագրի շահառու հանդիսացող գործատուին տրամադրվում է 3500 դրամի չափով գումար՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարը։
Ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելուցումն ու վերջիններիս աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։

12.11.25 ԳԱՎԱՌԻ ՀԱՅՐԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ ՍԱՆԵՐԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի՝ Մարիամ Խաչատրյանի սաները մասնակցել են «Թոմ Արտ Պրոդաքշըն»-ի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին և արժանացել պատվավոր առաջին մրցանակի։
Մրցույթին դպրոցի պարարվեստի բաժնի չորս խմբերը և մենապարուհի Միլենա Բարսեղյանը հանդես են եկել մենապարով՝ Միլենա Բարսեղյան (Էսմերալդա բալետից), Մշո քոչարի, Ռուսական պար, Մոլդովական պար և Պար Պապուրի կատարումներով և հինգ պարերի համար էլ արժանացել առաջին տեղի մրցանակի։

11.11.25 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԴԻՏԱՐԿԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ, ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց կատարեց «Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի» հարակից տարածքում կառուցվող երիտասարդական այգում, դիտարկեց շինարարության ընթացքը, ծանոթացավ իրականացվելիք աշխատանքներին։Դրանք համայնքի ղեկավարին ներկայացրին Երիտասարդական կենտրոնի համակարգող Անի Պետոյանն ու կենտրոնի աշխատակիցները։Այգին կառուցվում է «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում փախստականների ինտեգրման ուժեղացում և համայնքների հզորացում» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ստեղծել ազատ ժամանակի և ոչ ֆորմալ կրթության հարմար միջավայր ... Մանրամասն
10.11.25 ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Նոյեմբերի 10-ին կայացավ Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երրորդ նիստը։
Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։
Նիստին ներկա էին նաև «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ի երիտասարդները՝ «Տիմուսույց» ծրագրի շրջանակներում։
Նիստի մասին մանրամասն տես՝ հղմամբ։

10.11.25 ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԻՄ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Գավառ համայնքի ավագանու անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքային ծառայողներ, համայնքապետարանի և ենթակա կառույցների աշխատակիցներ, ՏԻՄ ոլորտի ներկայացուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է․ այն ապահովում է բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը, ձևավորում է պատասխանատվության և միասնականության գիտակցություն։Վստահ եմ, որ մեր գործունեությունն իրականացվում է հենց այս գիտակցմամբ և տեղական ինքնակառավարման սկզբունքների հիման վրա։Այս օրը նաև առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա նվիրումով ծառայում են համայնքին, իրենց մասնագիտական գիտելիքներով ... Մանրամասն
07.11.25 ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ Գավառ համայնքում անցկացվեց գեղանկարչական սիմպոզիում։ Նախաձեռնությունը կյանքի կոչվեց ՀՀ նկարիչների միության հետ համագործակցությամբ և Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։Յոթ օրերի ընթացքում Նկարիչների միության հինգ անդամներ, Գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների հետ, Գավառ քաղաքում և բնակավայրերում հնարավորություն ունեցան կտավին հանձնելու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ, ինչպես նաև գյուղական կոլորիտ ու բնապատկերներ։ Նրանց աշխատանքներում պատկերվեցին գեղատեսիլ Սևանա լիճը, Հայրավանքի և Ծաղկաշենի եկեղեցիները, Սպիտակ բերդը, Նորատուսի խաչքարերը և այլ տեսարաններ։Սիմպոզիումը լավ հնարավորություն էր նաև Գեղարվեստի դպրոցի սաների համար. Նկարիչների միության ... Մանրամասն
06.11.25 ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿՈՅՈՒՂԱԳԻԾ Է ԿԱՌՈՒՑՎԵԼ

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցներով Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագիծ է կառուցվել։
Ծրագրի արժեքը 43.3 մլն դրամ է։
Կոյուղագծի երկարությունը՝ 805 գծամետր ։
Ծրագրի շահառուներ են հանդիսանում թաղամասի ավելի քան 400 բնակիչներ։
Շինարարությունը մեկնարկել էր 2025 թ․ օգոստոսին, ավարտվել է նախատեսված ժամկետում։

01.11.25 «ԿԱՐՏՈՖԵՍՏ-2025»՝ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԻ ՏՈՆԸ
Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում նոյեմբերի 1-ին կայացավ «Կարտոֆեստ-2025»՝ կարտոֆիլի փառատոնը, որը միավորեց գյուղատնտեսներին, ձեռներեցներին, արհեստավորներին և հյուրերին՝ Գավառի համը, ավանդույթը և ստեղծարարությունը ներկայացնելու միևնույն նպատակով։ Փառատոնի նպատակն էր խթանել Գավառ համայնքի գյուղատնտեսական, զբոսաշրջային և մշակութային ներուժի ճանաչելիությունը՝ ներկայացնելով տեղական արտադրանքը, ավանդական խոհանոցը և համայնքի ստեղծարար ուժը։ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը ներկա գտնվեց փառատոնին, շրջեց տաղավարներում, ծանոթացավ ցուցադրություններին, զրուցեց տեղական արտադրողների հետ և խրախուսեց նրանց շարունակել իրենց աշխատանքը՝ ընդգծելով համայնքի զարգացման գործում տեղական արտադրանքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner