Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.05.24 Կարմիրգյուղում գործարկվելու է էլեկտրաշչակ. խուճապի չմատնվել։
Մայիսի 7-ին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը նախատեսում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում ժամը 13։00-14։00-ն, փորձարկման նպատակով կմիացվի էլեկտրաշչակ:
Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
24.04.24 Եղեռնի զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առթիվ Գավառ քաղաքում տեղի ունեցավ ծաղկեդրում՝ զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին,
Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց սրբադասված զոհերի բարեխոսության կարգ, մոմավառություն։
Հիշատակի արարողություններին մասնակցեցին մարզային ու համայնքային իշխանությունների, մարզային ուհամայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, բնակիչներ։
23.04.24 Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Վերջին օրերին Գավառ համայնքում մեկնարկել և ընթացքի մեջ են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Դրանք իրականացվում են Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի ասֆալտապատ փողոցներում։ Նորոգվող փողոցների մակերեսը կազմաում է 3 հազար քմ։Փողոցների վնասված հատվածներում նախ կատարվում է վնասված հատվածի քանդում, այդ զանգվածը հեռացվում է տարածքից, որից հետո իրականացվում է ձյութապատումն ու  ասֆալտով հարթեցումը։Աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն։ Պատվիրատուն՝ Գավառի համայնքապետարանն է։ Այս նպատակով Գավառ 2024 թվականի բյուջեից հատկացվել է 19մլն 254 հազար դրամ։Այս պահին աշխատանքներն ընթանում են Գավառ քաղաքում և հարակից բնակավայրերում։Շինարարների տեղեկացմամբ, եթե եղանակային պայմանները ... Մանրամասն
22.04.24 Արցախցիներին տրամադրվել է հերթական աջակցությունը

Գավառում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին հերթական աջակցությունն է հատկացվել։ Հայկական Բարեգործական Հիմնադրամի կողմից 53 ընտանիքների տրամադրվել են սննդի արկղեր։ Բաշխումն իրականացրել է Գավառի համայնքապետարանը։ 

Կից ներկայացվում է ցանկը։

19.04.24 Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարն այցելել է Բերդկունքի ամրոց
Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը Գավառ համայնքի Բերդկունքի Սպիտակ բերդ էին այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հնագետներ։Օրը նշանավորվել է Սպիտակ բերդ ամրոցի տարածքում նախարարության նախաձեռնությամբ և հատկացումներով հնագիտական պեղումների մեկնարկով և «Եվրոպական ... Մանրամասն
19.04.24 Ազգային գրադարանային շաբաթն ամփոփվեց աշխատաժողովով
Գավառի քաղաքային գրադարանում, ապրիլի 15-ից մեկնարկած #ազգային_գրադարանային_շաբաթը ամփոփվեց աշխատաժողովով։
Աշխատաժողովին ներկա էին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, մարզային, քաղաքային ու մասնաճյուղ գրադարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովը վարեց քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը՝ ներկայացնելով գրադարանների աշխատանքային սկզբունքները, առկա խնդիրները և ժամանակակից գրադարանների պահանջները։
Համայնքային իշխանության ներկայացուցիչները և մյուս մասնակիցները քննարկեցին առկա խնդիրների լուծման և պահանջվող նորարությունների կիրառման գործում համատեղ համագործակցության հեռանկարները։
17.04.24 Համո Սահյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում՝ Գավառի քաղաքային գրադարանում
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում։Միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ, ուսանողներ, ստեղծագործողներ, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։Գրադարանի աշխատակազմի կողմից Սահյանի կյանքն ու գործը համառոտ ներկայացնելուց հետո, մասնակիցները իրենց ընթերցումներով ակտիվորեն նեգրավվեցին սահյանական տրամադրության մեջ՝ ամբողջացնելով օրվա խորհուրդը։Այս տարի Ազգային գրադարանային շաբաթը անցկացվում է ապրիլի 15-22-ը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով: Կարգախոսի խորհուրդը գրադարանների արժևորումն է՝ որպես մշակութային, նորարարական և սոցիալական ... Մանրամասն
16.04.24 Գեղարքունիքի մարզպետն ու Գավառ համայնքի ղեկավարը դիտարկել են Գավառ համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայցի շրջանակներում դիտարկել են Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինարարության և Գավառ-Գեղարքունիք ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։ Բերդկունքի մանկապարտեզը կառուցվում է Գավառ համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով` Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 451 757 298 (չորս հարյուր հիսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, որի 25%-ը կամ 112 939 324,5 ՀՀ դրամը համայնքի բյուջեի մասնաբաժինն է, իսկ 75%-ը կամ 338 817 973,5 -ը՝ պետության։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին, նախատեսված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner