01.09.25
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի աշակերտնե՛ր, ուսանողնե՛ր, հարգելի՛ մանկավարժներ, ծնողնե՛ր, կրթության ոլորտի ներկայացուցիչնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական օր է բոլորիս համար։ Այն նշանավորում է նոր ուսումնական տարվա սկիզբը՝ լի նոր հույսերով, նպատակներով և սպասումներով։Կրթությունը մեզանում միշտ էլ կարևորվել է և ամենևին էլ պատահական չէ, որ այս օրը տոն է մեր հանրապետությունում։Գիտելիքը անհատի, համայնքի ու պետության համար այն կարևոր արժեքն է, որի վրա կառուցվում են բարեկեցությունը, մրցունակությունն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։Մաղթու՛մ եմ, որ մշտապես գիտակցեք կրթության դերը և չմոռանաք, որ գիտելիքը լավ ապագայի գրավականն է։Առանձնահատուկ ...
Մանրամասն |
|
28.08.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԻՔԱՅԵԼ (ՖԻԼԱՅ) ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ԹԱՓԱՌՈՂ ԱՍՊԵՏ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
|
Գավառի համայնքային գրադարանում տեղի ունեցավ Միքայել (Ֆիլայ) Համբարձումյանի «Թափառող ասպետ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հեղինակի առաջին տպագրված ստեղծագործությունն է։ Գրքի հրատարակչությունն ու շնորհանդեսի կազմակերպչական աշխատանքները իրականացվել են «Ասողիկ» հրատարակչության, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող-հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի, ինչպես նաև Գավառի համայնքային գրադարանի աջակցությամբ։22-ամյա Միքայելը ծնունդով Նորատուս բնակավայրից է, սակայն ծնվել և մեծացել է Վոլգոգրադում։ Նա նաև ռուսերեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարին»։«Թափառող ասպետ»-ում համադրված են բանաստեղծություններն ու արձակը՝ ...
Մանրամասն |
|
28.08.25
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025» ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
|
Գավառ համայնքի «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում Նորատուս բնակավայրի Պարույր Սևակ փողոցում տեղադրվում են մանկական խաղարաններ։ Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքի՝ 2025 թվականի բյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 1մլն 255 հազար դրամ։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ծրագրերը ներկայացնում են բնակիչներն ու երիտասարդական կազմակերպությունները։ Ծրագրերը քննարկվել և հաստատվել են համապատասխան հանձնաժողովի կողմից։
|
|
27.08.25
ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
|
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց են իրականացրել Գավառ համայնքում և դիտարկել պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը։Մարզպետին ու համայնքի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, շինարարություն և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։Շրջայցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Պետրովի փողոցն էր, որտեղ ընթանում էին ասֆալտապատման աշխատանքներ։ Փողոցն հիմնանորոգվում է Գավառի՝ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Հիմանանորոգման համար նախատեսված է 229 մլն դրամ, որը համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնքի բյուջեներից։Այնուհետև ...
Մանրամասն |
|
26.08.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՊԵՏՐՈՎԻ ՓՈՂՈՑԸ
|
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը։ Աշխատանքներն ավարտական փուլում են․այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի արժեքը՝ 229 մլն ՀՀ դրամ է, որը համամասնորեն հատկացվում է պետական և համայնքի բյուջեներից։ Հիմնանորոգվող փողոցում կառուցվել է ներքին և արտաքին ջրահեռացման համակարգ․ տեղադրվել են վաքեր, կառուցվել՝ մայթեր։ Կապալառու կազմակերպությունը՝ «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»- է։
|
|
25.08.25
ՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԵՎ ԳԱՎԱԹ ՀԱՆՁՆՎԵՑ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
|
ՀՀ Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի կողմից Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին շնորհակալագիր և Գավաթ է հանձնվել՝ համայնքում մարզաձևի մասսայականացման և զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար։
|
|
24.08.25
ԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՅԿԻԿԵՆԴՈ ԿԱՐԱՏԵԻ ԲԱՑ ՄՐՑԱՇԱՐ
|
Գավառի՝ Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի՝ Գանձակի տարածքային ստորաբաժանման մարզիչ Արաքս Մարգարյանի նախաձեռնությամբ անցկացվեց Այկիկենդո կարատեի բաց մրցաշար:Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի տարբեր քաղաքների մարզիկներ:Իրենց ներկայությամբ մարզիկներին ոգևորեցին և ողջույնի խոսքեր հղեցին Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը և Գավառի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ, սպորտի և երիտասարդության հարցերի պատասխանատու Նարեկ Մուրադյանը:Մրցաշարն ուղեկցվեց ցուցադրական ներկայացումներով, գեղավեստական կատարումներով. իրենց պարով մարզիկներին ոգևորեցին Գանձակի երաժշտական դպրոցի պարարվեստի բաժնի սաները, մրցաշարի աջակցման գործում ներդրում ունեցողներին շնորհակալագրերի հանձնումով ...
Մանրամասն |
|
22.08.25
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025» ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
|
Գավառ համայնքի «Մասնակցային բյուջետավորում 2025» գործընթացի շրջանակներում Նորատուս բնակավայրի Հովհաննես Թումանյան փողոցում տեղադրվել են թվով յոթ նստարաններ՝ կից աղբամաններով։ Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքի՝ 2025 թվականի բյուջեից ծրագրի իրականացման համար հատկացվել է 1մլն 296 հազար դրամ։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ծրագրերը ներկայացնում են բնակիչներն ու երիտասարդական կազմակերպությունները։ Ծրագրերը քննարկվում և հաստատվում են համապատասխան հանձնաժողովի կողմից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |