Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.25 Ծովազարդում փողոցներ են հիմնանորոգվում
Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են Գավառ համայնքի Ծովազարդ բնակավայրի՝ Ավետիք Իսահակյան և Զորավար Անդրանիկ փողոցները։Զորավար Անդրանիկ փողոցում, որի երկարությունը 486 մետր է, աշխատանքներն ավարտական փուլում են․ կատարվել են հողի առկա շերտի քանդում, ավազակովճային և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում։ Կառուցվել է նաև ջրահեռացման համակարգ։ Փողոցի հիմնանորոգման ծրագրի արժեքը 39 մլն 600 հազար ՀՀ դրամ է։ Գումարն համամասնորեն տրամադրվելու է պետական և համայնքի բյուջեներից։380մ երկարությամբ Ավետիք Իսահակյան փողոցում էլ աշխատանքները նոր են մեկնարկել։ Այժմ կատարվում է փողոցի արտաքին շերտի քանդում։ Աշխատանքների համար նախատեսված է շուրջ 23 մլն դրամ։ Կապալառուն՝ «Գավառի ... Մանրամասն
02.07.25 Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Պետրովի փողոցը

Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Պետրովի փողոցը։
Ծրագրի արժեքը կազմում է 229 մլն ՀՀ դրամ, որը համամասնորեն հատկացվում է պետական և համայնքի բյուջեներից։
Այս պահին ընթանում են ջրահեռացման վաքերի և մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Կատարվել է նաև փողոցի հին ծածկի հեռացում։
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսվում են՝ ավազակովճային շերտի և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, ինչպես նաև ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի կառուցում:
Կապալառու կազմակերպությունը՝ «Գավառի ՃՇՇ ԲԲԸ»։

01.07.25 Գուրգեն Մարտիրոսյանը ընդունել և պարգևատրել է պարածանրամարտի աշխարհի գավաթակիր Արտյոմ Մուխսյանին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունեց Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզիկ, պարածանրամարտի 2025 թվականի աշխարհի գավաթի առաջնության ոսկե մեդալակիր Արտյոմ Մուխսյանին և նրա մարզիչ Ժորա Հովհաննիսյանին։Հանդիպմանը մասնակցում էր նաև Գավառի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերով պատասխանատու առաջատար մասնագետ Նարեկ Մուրադյանը։Արտյոմ Մուխսյանը 2025 թվականի մայիսին, Հայաստանի պարածանրամարտի հավաքականի կազմում, Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում փայլուն արդյունք է գրանցել՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։Գավառ համայնքի ղեկավարը շնորհավորեց մարզիկին և մարզչին՝ մաղթելով հետագա հաջողություններ: Գուրգեն Մարտիրոսյանը նրանց հանձնեց պատվոգրեր և դրամական պարգևներ, մաղթեց ... Մանրամասն
27.06.25 «Վերջին զանգի» միջոցառում՝ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգի» միջոցառումը՝ նվիրված շրջանավարտներին։

26.06.25 Հաշվետու համերգ՝ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ ուսումնական տարվա ամփոփիչ՝ հաշվետու համերգը։ Դպրոցի տարբեր բաժինների սաներն հանդես եկան իրենց գեղեցիկ կատարումներով՝ ստեղծելով մշակութային բարձր արժեքներով լի երաժշտական երեկո։ Համերգն ամփոփվեց դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի բարեմաղթանքներով, ինչպես նաև՝ աշխատասիրությամբ և նվիրումով աչքի ընկած աշակերտների և ուսուցիչների պարգևատրմամբ։

25.06.25 Գավառում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը

Գավառում մեկնարկել է 2025 թվականի ամառային առաջին զորակոչը։ Մաղթում ենք խաղաղ ծառայություն և բարի վերադարձ մեր զորակոչիկներին։

24.06.25 Պարային գեղեցիկ երեկո Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում կայացավ պարուսույցներ Հովհաննես Հասասյանի և Երջանիկ Խաչատրյանի սաների հաշվետու համերգը։
Երեկոյի ընթացքում սաները փայլեցին իրենց կատարումներով, ներկայացնելով տարբեր ժանրերի պարային համարներ։
Յուրաքանչյուր ելույթ հագեցած էր ստեղծագործական էներգիայով ու տարանջատելի ոճով։

23.06.25 Աշխատանքային խորհրդակցություն՝ նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրեննների հետ

Տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն՝ Գավառ համայնքի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և հաշվապահների հետ։
Խորհրդակցությունը վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։
Խորհրդակցությանը մասնակցեցին նաև համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ։
Քննարկվեցին ընթացիկ աշխատանքային հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner