Նպատակ | ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025–2029 թթ․–երի երիտասարդական քաղաքականությունը (այսուհետ` Քաղաքականություն) կազմված է երեք առանցքային բաժիններից․
Առաջին բաժինը ներառում է Քաղաքականության հիմնական նպատակը և թիրախները, համայնքի երիտասարդության վիճակի նկարագրությունը՝ հիմնված Գավառ համայնքի Գավառ, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն բնակավայրերի երիտասարդների հետ՝ նրանց կարիքների ու ակնկալիքների վերաբերյալ հարցման վերլուծության վրա։
Երկրորդ բաժինը ներառում է Քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ըստ երիտասարդության կարիքների և խնդիրների, Քաղաքականության սուբյեկտների նկարագրությունը։ Քաղաքականության սկզբունքները։ Ֆինանսավորման աղբյուրները։ Գնահատում և մոնիթորինգ։ Քաղաքականության հանրայնացում և հաղորդակցություն։
Երրորդ բաժինը ներառում է Քաղաքականության իրականացման գործողությունների պլանի համառոտ նկարագրությունը, որը բովանդակում է առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված միջոցառումները, ժամականակացույցը, պատասխանատու և համագործակցող կառույցների, իրականացման ժամկետների և ֆինանսավորման եղանակների ու ռեսուրսներ նկարագրերը, մշտադիտարկման և գնահատման չափորոշիչներն ու ցուցիչները, հանրահռչակման և հաղորդակցության ուղիները (Գործողությունների պլանի ՀԱՎԵԼՎԱԾ 1):
Սույն Քաղաքականության մշակման գործընթացին տրամադրվել է փորձագիտական աջակցություն «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, և իրականացվում Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
|