ՀԱՄԱՅՆՔԻ 2022-2026ԹԹ. ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ՝
● համայնքում գյուղատնտեսության (հողագործության, անասնապահության, թռչնապահության, մեղվապահության) աստիճանական զարգացում՝ տնամերձերի, վարելահողերի, խոտհարքների եւ արոտավայրերի նպատակային եւ արդյունավետ օգտագործման միջոցով,
● համայնքի միջբնակավայրային եւ ներբնակավայրային ճանապարհների եւ փողոցների վիճակի բարելավում եւ լուսավորում,
● համայնքի կենտրոնի հետ բոլոր բնակավայրերի հասարակական տրանսպորտի գործունեության ապահովում,
● համայնքի բնակավայրերում նախադպրոցական կրթության եւ արտադպրոցական դաստիարակության ոլորտներում ենթակառուցվածքների ընդլայնում եւ բարելավում,
● համայնքի բնակչության կենցաղային պայմանների բարելավում՝ բնակելի շենքերի ու առանձնատների գազաֆիկացման, խմելու եւ տեխնիկական ջրի ջրամատակարարման արտաքին եւ ներբնակավայրային համակարգերի նորոգման եւ շահագործման, աղբահանության եւ սանիտարական ծառայությունների կազմակերպման եւ մատուցման ճանապարհով,
● համայնքի դպրոցական հանրակրթության պայմանների բարելավում,
● բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող համայնքային հիմնական ենթակառուցվածքների (բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի, մանկապարտեզների, մշակույթի տների եւ ակումբների, գրադարանների, բուժկետերի) շենքերի հիմնանորոգում կամ վերակառուցում,
● համայնքի գործարար միջավայրի բարելավում եւ տնտեսական զարգացում՝ նոր աշխատատեղեր ստեղծող անհատ ձեռներեցներին եւ կազմակերպություններին խրախուսելու (օրինակ, հողհատկացման, տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների գծով արտոնություններ տրամադրելու) միջոցով,·
● ակտիվացնել համայնքի համագործակցությունը պետության, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի հետ՝ համայնքային տնտեսությունում լրացուցիչ ներդրումներ ապահովելու նպատակով:
Գավառ համայնքի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը իրենից ենթադրում է շարունակականություն`համայնքի բարեկարգման, մաքրության, կանաչապատման, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող, փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ, զարգացող գյուղատնտեսությամբ, ենթակառուցվածքներով եւ վերամշակող արտադրությամբ,ունենալակտիվ մշակութային առօրյայով ապրող համայնք եւ բնակչություն: |