Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գեղարքունիք բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, 05-025-0726-0001 կադաստրային ծածկագրով, պետական սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 3-րդ կարգի 20 հա մակերեսով խոտհարքը, 4-րդ կարգի 30 հա մակերեսով արոտավայրը և 42 հա այլ հողատեսքը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով՝ մինչև 10 տարի օգտագործման ժամկետով մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Վարձակալության տրամադրվող 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի համար տարեկան վարձավճարը սահմանել 2200 /երկու հազար երկու հարյուր / ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի տարեկան վարձավճարը սահմանել 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ և մեկ հեկտար գյուղատնտեսական այլ հողատեսքի տարեկան վարձավճարը՝ 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ 3. Դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ տալ դրական եզրակացություն ստանալու նպատակով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |