Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, առաջարկվում է․ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 284-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 1) ենթակետի «2,653,139.000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար/» թիվը փոխարինել «2,657,860.300/երկու միլիարդ վեց հարյուր հիսունյոթ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար երեք հարյուր/» թվով, իսկ «819,500.000 / ութ հարյուր տասնըինն միլիոն հինգ հարյուր հազար/» թիվը փոխարինել «823,671.300 /ութ հարյուր քսաներեք միլիոն վեց հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր/» թվով: 2) 1-ին կետի 2) ենթակետի «2,653,139․000 /երկու միլիարդ վեց հարյուր հիսուներեք միլիոն մեկ հարյուր երեսունինն հազար/» թիվը փոխարինել «2,882,383․800 /երկու միլիարդ ութ հարյուր ութսուներկու միլիոն երեք հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր/» թվով: 3) Որոշման 2-7 կետերով հաստատված 1-6 հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |