10.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎՈՒՄ Է ԲԵՐԴԿՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԸ
|
Ավարտական փուլում է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի՝ դեպի մանկապարտեզ տանող Կենտրոնական փողոցի մի հատվածի հիմնանորոգումը։ Այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ 750 գծամետր երկարությամբ և 5100 քմ մակերեսով փողոցում կառուցվել են մայթեր և արտաքին ջրահեռացման համակարգ։ Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 77.5 միլիոն դրամ է։ Հատկացումը կատարվում է պետական բյուջեից։ Կապալառուն՝ «Մասշտաբ» ՍՊԸ-ն է։
|
|
07.10.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԽՈՆԱՐՀԵՑ ՆԱՐԻՆԵ ՆԱՆԱԳՈՒԼՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ
|
Գրադարանավարի օրվա առթիվ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը Գավառի գերեզմանատանը ծաղիկներ խոնարհեց Գավառի համայնքային գրադարանի տնօրեն, շուրջ հիսուն տարվա գրադարանավարուհի Նարինե Նանագուլյանի շիրմին։ Ծաղկեդրմանը մասնակցեցին նաև Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, հանգուցյալի հարազատներ, համայնքապետարանի, ՀՈԱԿ-ների և գրադարանների աշխատակիցներ։
|
|
06.10.25
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հոկտեմբերի վեցին կայացավ Գավառ համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի երկրորդ նիստը։ Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Օրակարգի հարցերը ներկայացրին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Հարցերն հաստատվեցին քվեարկությամբ։ Նիստին ներկա էին նաև «Սոցիալական երկխոսություն» ՀԿ-ի երիտասարդները՝ «Տիմուսույց» ծրագրի շրջանակներում։ Նիստի մասին մանրամասն տես կայքի «Ավագանու նիստեր» բաժնում։
|
|
02.10.25
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ՝ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Վարսենիկ Խաչատրյանը այցելեց Գավառ համայնքի տարեցներին։ Սարուխանի բնակիչ 103-ամյա Մեխակ Ավետիսյանին և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակչուհի 107-ամյա Թագուշ Իսպիրյանին Վարսենիկ Խաչատրյանը փոխանցեց համայնքի ղեկավարի ջերմ շնորհավորանքներն ու համայնքի ավագանու կողմից սահմանված դրամական պարգևները։
|
|
30.09.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻԱՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
|
Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղը այսուհետ կգործի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 3՝ նոր հասցեում։Տասնյակ տարիներ այն գործել է մասնավոր տարածքում և միայն վերջերս Գավառ համայնքի ավագանու որոշմամբ վերոնշյալ հասցեում պատկերասրահին հատկացվել է 284,3 մ2 զբաղեցնող երկհարկանի նոր տարածք։Վերանորոգումը և և արդիականացումը կատարվել է Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի, Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայացուցիչների, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներակայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ...
Մանրամասն |
|
29.09.25
«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ
|
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Գավառի ուսուցողական կենտրոնում իրականացվում է «Էթիկայի դպրոց բարեկիրթ սերնդի համար» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կենտրոնը ձեռք է բերել ինտերակտիվ գրատախտակ, խոսափող և բարձրախոսներ։ Միաժամանակ մեկնարկել և ընթացքի մեջ են դասընթաց-հանդիպումներ՝ էթիկայի և հաղորդակցման թեմաներով։Դասընթացները վարում են ոլորտի լավագույն մասնագետները, մասնակիցները՝ Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներն են։Գավառի ուսուցողական կենտրոնում, որտեղ իրականացվում է տարբեր տարիքային խմբերի երեխաների արտադպրոցական ուսուցում, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը նպատակային և ...
Մանրամասն |
|
25.09.25
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱՐԾՎԱՔԱՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
|
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում տեղի ունեցավ արցախյան պատերազմներում զոհված տղաների հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:Ներկա էին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսայնը, համայնքապետարանի աշխատակիցներ, զոհվածների ծնողներ ու հարազատներ, աշակերտներ ու արծվաքարցիներ:Հուշակոթողը բացեցին Գուրգեն Մարտիրոսյանը և հերոսացած Անդրանիկ Գրիգորյանի հայրը՝ Կարեն Գրիգորյանը:Արարողությունն ուղեկցվեց օրհնության կարգով. այն կատարեցին Հայրավանքի վանահայր, Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը և Գավառի հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը:Տեղի ունեցավ նաև ոգեկոչման միջոցառում. այն ներկայացրին Արծվաքարի դպրոցականներն ու շնորհալի կատարողները, ինչպես նաև Գավառի մշակութային հաստատությունների ...
Մանրամասն |
|
24.09.25
ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ
|
«Գավառի մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակում Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազմաբնակարան շենքերի տարածքում թվով երեք խաղահրապարակներ են կառուցվում։ Ըստ գործընթացի սկզբունքների՝ ծրագիրը ներկայացրել են բնակիչները, նրանց կողմից իրականացվել է քվեարկություն և հաղթող ճանաչվելելուց հետո այն ներկայացվել է Գավառ համայնքի ավագանու հաստատմանը և ֆինանսավորվել համայնքի ու պետական բյուջեների կողմից։ Խաղահրապարակների կառուցման արդյունքում տարածքը կունենա անվտանգ, ժամանակակից և մատչելի մարզահրապարակներ ու ժամանցի գոտիներ: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |