Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 90 հա մակերեսով, 3-րդ կարգի 200 հա մակերեսով, 4-րդ կարգի 300 հա մակերեսով և 5-րդ կարգի 180 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 210 հա մակերեսով, 4-րդ կարգի 50 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1200 հա մակերեսով, 5-րդ կարգի 150 0հա մակերեսով, 3-րդ կարգի 100 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը, Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, համայնքային սեփականություն հանդիսացող, 05-071-0360-0007 կադաստրային ծածկագրով, 18,62013 հա մակերեսով, գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայրը, 05-071-0225-0169 կադաստրային ծածկագրով, 26,16383 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի արոտավայրը, Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-046-0102-0121 կադաստրային ծածկագրով, 0,46 հա մակերեսով 2-րդ կարգի վարելահողը, Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-056-0306-0002 կադաստրային ծածկագրով, 0,355 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը, Գանձակ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-021-0259-0327 կադաստրային ծածկագրով, 1,37835 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի վարելահողը,Գեղարքունիք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 05-025- 0118-0088 կադաստրային ծածկագրով, 0,25 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայրը, 05-025-0117-0141 կադաստրային ծածկագրով, 0,25 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողատարածքը, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով, 2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության: 2․Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ, 2-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 48500 /քառասունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, մեկ հեկտար գյուղատնտեսական այլ հողատեսքի տարեկան վարձավճարը՝ 12200 /տասներկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |