Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, առաջարկվում է՝ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ծախսային մասում 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,316,000 /վեց միլիոն երեք հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամով, որից՝ ա․ նույն գործառնական դասակարգման 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,000,000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով դիզ․ վառելիքի ձեռքբերման նպատակով։ բ․ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը՝ 4,316,000 /չորս միլիոն երեք հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամով «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էնեգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշատբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի առաջին փուլով Գավառ համայնքի կողմից ներկայացված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի տանիքներին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար որպես ներդրում։ 2) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 410,000 /չորս հարյուր տաս հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին ջեռուցման կաթսաներ ձեռքբերման նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: |