Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 28-րդ հոդվածի 7-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 16․11․2017 թ․ թիվ 1318-Ն հրամանով հաստատված « ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» հրամանի թիվ 2 հավելվածի 4-րդ և 5-րդ մասերը և «Լանջաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի գրությունը՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի «Լանջաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խումբը ժամանակավորապես թույլատրել գործել 11 սանով, մինչեւ խմբի համալրումը համապատասխան թվով սաներով։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |