Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.06.25 Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է Հերոս-քաղաք Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությանը, Գավառում տեղադրվել է Լազար Մարկոսի Սերեբրյակովի հուշատախտակը
Գավառ-Նովոռոսիյսկ եղբայր քաղաքների համագործակցության շրջանակներում, հունիսի 5-ին Գավառում էր ՌԴ-ի Կրասնոդար երկրամասի Հերոս-քաղաք Նովոռոսիյսկի պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի գլխավորութամբ։ Պատվիրակության կազմում էին Նովոռոսիյսկ քաղաքի հայկական ազգային մշակութային «Լույս» հասարակական կազմակերպության նախագահ, Կուբանի աշխատանքի հերոս, Կրասնոդարի երկրամասի հասարակական պալատի անդամ Վլադիմիր Մխիթարյանը, ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասի՝ «Ռուսաստանում հայերի միության» համառուսական հասարակական կազմակերպության շրջանային բաժանմունքի նախագահի տեղակալ Գեորգի Պողոսովը, պաշտոնատար այլ անձինք։Համայնքապետարանում պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո, քննարկվեցին ... Մանրամասն
03.06.25 Շնորհակալագիր Գուրգեն Մարտիրոսյանին՝ Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր է հանձնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ քաղաքի բնակիչ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Գևորգ Աֆրիկյանին մշտապես աջակցելու և չեմպիոնական արդյունքներում մեծ ներդրում ունենալու համար։

Շնորհակալագիրը Գուրգեն Մարտիրոսյանին փոխանցեց Գևորգ Աֆրիկյանը և ներկայացրեց մայիսի 14-18-ը Չեխիայի Տրունտով քաղաքում կայացած GPC վարկածով Եվրոպայի առաջնությանը գրանցած իր հաջողությունները։

Մրցմանը Գևորգը հանդես է եկել պարկած սեղմում և բիցեպս վարժություններում՝ 60 կգ քաշային կարգում գրանցելով աշխարհի ռեկորդ։

 

02.06.25 Գավառում մեծ շուքով նշվեց հունիսի 1-ը
Համերգային գեղեցիկ ծրագիր, կրկեսային, կենդանիների, պղպջակների շոուներ, փրփուր-փարթի, ծաղրածու, մուլտհերոսներ, պաղպաղակի հյուրասիրություն և իհարկե փոքրիկների ամենաբարձր տրամադրություն. Գավառի համայնքապետարանը այս ամենը կազմակերպել էր համայնքի փոքրիկների հունիսմեկյան օրն առավելագույնս հագեցած դարձնելու համար:Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկեց համայնքի մշակութային հաստատությունների սաների համերգային ծրագրով, որից հետո Երևանից հրավիրված կրկեսային շոուն ապահովեց նրանց մանկական հետաքրքրությունները, ծաղրածուն փոքրիկների հետ երգեց, պարեց և նրանց ներգրավեց խաղերի մեջ, իսկ կենդանիների և մուլտհերոսների՝ բեմում հայտնվելը փոքրիկների ամենասպասված անականկալներ էին:Հունիսմեկյան միջոցառումը ... Մանրամասն
11.05.25 Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգին
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրենության, աշխատակազմի, դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Գոզեյանի և Սաքեյանների ընտանիքի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգը:Ծառուկն ու Ալենը սովորում եմ դպրոցի դաշնամուրային, իսկ Ալենը շվիի բաժիններում: Սաքեյանները Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ են։Շնորհալի եղբայրները համերգի ընթացքում հանդես եկան անհատական և համատեղ կատարումներով, ինչպես նաև դպրոցի ժողգործիքների և ազգային նվագարանների համույթի ու երգեցողության բաժնի սաների հետ:Համերգն ուղեկցվեց Սաքեյան եղբայրներին ուղղված բարեմաղթանքներով և շնորհավորանքներով:Համերգին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ... Մանրամասն
10.05.25 Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին
Գավառում Մեծ Հայրենականի 80-ամյակը նշանավորվեց պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ և Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ:
Արարողություններին մասնակցեցին մարզային ու համայնքային իշխանությունների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մարզային ու համայքապատկան կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:
Արարողությանը ներկա էր նաևՀայրենական Մեծ պատերազմի՝ Գավառ համայնքի միակ վետերան, բազմամյա մանկավարժ, 103-ամյա սարուխանցի Մեխակ Ավետիսյանը:
10.05.25 «Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում՝ Նորատուսում
Գավառի համայնքային գրադարանի Նորատուսի տարածքային ստորաբաժանման գրադարանավարուհի Աննա Հայկազյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում:
Միջոցառմանը ներկայացվեցին հայ մեծանուն բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին վերաբերվող տեղեկություններ, որոնք ուղեկցվեցին գեղարվեստական կատարումներով:
Մասնակիցները Նորատուսի արվեստի դպրոցի սաներն էին, ովքեր նաև գրադարանի ակտիվ ընթերցողներն են:
Հրավիրվածները՝ Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային, Գավառի համայնքային գրադարանների աշխատակիցներ, ծնողներ և հյուրեր:
09.05.25 Այցելություն՝ Գավառ համայնքի Հայրենական Մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանին
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի պատվիրակմամբ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական հարցերով պատասխանատու Վարսենիկ Խաչատրյանը, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ, այցելեց Գավառ համայնքի միակ վետերան, 103-ամյա, սարուխանցի Մեխակ Ավետիսյանին:
Վարսենիկ Խաչատրյանը Մեխակ Ավետիսյանին փոխանցեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքները և դրամական պարգև հանձնեց:
08.05.25 Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր հանձնեցին վարժական հավաքի մասնակիցներին
2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած Գավառ համայնքի բնակիչներին պատվոգրեր հանձնվեցին՝ վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։
Պատվոգրերը հանձնեցին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյան։
Պարգևատրումն ուղեկցվեց շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Համայնքապատկեր
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner