Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդկետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3րդ մասի պահանջներով, առաջարկվում է․ 1.Գավառ համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձն ընդունել ի գիտություն: 2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։ 3.Թույլատրել Գավառ համայնքի ղեկավարին՝ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 20 %: 4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: |