Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է. 1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ազատության փողոց 24/14 հասցեում գտնվող, Գոհար Զիրոյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի վկայական 1096616, տրված 13․04․2005թ․/ ավտոտնակի կառուցման և սպասարկման համար հատկացված, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0314-0001 կադաստրային ծածկագրով 0,00227 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, սահմանափակումներ չունեցող հողատարածքը ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գոհար Զիրոյանին։ 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877,7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |