Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես աձանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման դրույթներով, ք․ Գավառ Գր․Լուսավորիչ փողոց 3 հասցեի սեփականատեր Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանին /ծնված 05․01․1975թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը՝ առաջարկվում է․

1․Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Գր․ Լուսավորիչ փողոց 3/1 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0357-0016 կադաստրային ծածկագրով, 0,00305 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ք․ Գավառ Գր․ Լուսավորիչ փողոց 3 հասցեի սեփականատերեր Հայկանուշ Ռաֆիկի Դաբաղյանին և Տիրուշ Պապինի Խաչիկյանին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877․7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner