«ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ, ԾՈՎԱԶԱՐԴ, ՀԱՅՐԱՎԱՆՔ, ՆՈՐԱՏՈՒՍ, ՍԱՐՈՒԽԱՆ, ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ, ԳԱՆՁԱԿ ԵՒ ԲԵՐԴԿՈՒՆՔ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը՝ առաջարկվում է. 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ քաղաքում, Ծովազարդ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ եւ Բերդկունք գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ 2․ Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ներկայացնել «Գավառ քաղաքում, Ծովազարդ, Հայրավանք, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ, Գանձակ եւ Բերդկունք գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․ Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2025 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |