03.06.25
Շնորհակալագիր Գուրգեն Մարտիրոսյանին՝ Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի կողմից շնորհակալագիր է հանձնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ քաղաքի բնակիչ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Գևորգ Աֆրիկյանին մշտապես աջակցելու և չեմպիոնական արդյունքներում մեծ ներդրում ունենալու համար։ Շնորհակալագիրը Գուրգեն Մարտիրոսյանին փոխանցեց Գևորգ Աֆրիկյանը և ներկայացրեց մայիսի 14-18-ը Չեխիայի Տրունտով քաղաքում կայացած GPC վարկածով Եվրոպայի առաջնությանը գրանցած իր հաջողությունները։ Մրցմանը Գևորգը հանդես է եկել պարկած սեղմում և բիցեպս վարժություններում՝ 60 կգ քաշային կարգում գրանցելով աշխարհի ռեկորդ։
|
|
02.06.25
Գավառում մեծ շուքով նշվեց հունիսի 1-ը
|
Համերգային գեղեցիկ ծրագիր, կրկեսային, կենդանիների, պղպջակների շոուներ, փրփուր-փարթի, ծաղրածու, մուլտհերոսներ, պաղպաղակի հյուրասիրություն և իհարկե փոքրիկների ամենաբարձր տրամադրություն. Գավառի համայնքապետարանը այս ամենը կազմակերպել էր համայնքի փոքրիկների հունիսմեկյան օրն առավելագույնս հագեցած դարձնելու համար:Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գավառում մեկնարկեց համայնքի մշակութային հաստատությունների սաների համերգային ծրագրով, որից հետո Երևանից հրավիրված կրկեսային շոուն ապահովեց նրանց մանկական հետաքրքրությունները, ծաղրածուն փոքրիկների հետ երգեց, պարեց և նրանց ներգրավեց խաղերի մեջ, իսկ կենդանիների և մուլտհերոսների՝ բեմում հայտնվելը փոքրիկների ամենասպասված անականկալներ էին:Հունիսմեկյան միջոցառումը ...
Մանրամասն |
|
11.05.25
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգին
|
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրենության, աշխատակազմի, դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Գոզեյանի և Սաքեյանների ընտանիքի համատեղ ջանքերով տեղի ունեցավ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ՝ Ծառուկ, Նարեկ, Ալեն Սաքեյանների համերգը:Ծառուկն ու Ալենը սովորում եմ դպրոցի դաշնամուրային, իսկ Ալենը շվիի բաժիններում: Սաքեյանները Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ են։Շնորհալի եղբայրները համերգի ընթացքում հանդես եկան անհատական և համատեղ կատարումներով, ինչպես նաև դպրոցի ժողգործիքների և ազգային նվագարանների համույթի ու երգեցողության բաժնի սաների հետ:Համերգն ուղեկցվեց Սաքեյան եղբայրներին ուղղված բարեմաղթանքներով և շնորհավորանքներով:Համերգին ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, ...
Մանրամասն |
|
10.05.25
Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին
|
Գավառում Մեծ Հայրենականի 80-ամյակը նշանավորվեց պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկների խոնարհմամբ և Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ: Արարողություններին մասնակցեցին մարզային ու համայնքային իշխանությունների, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, մարզային ու համայքապատկան կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Արարողությանը ներկա էր նաևՀայրենական Մեծ պատերազմի՝ Գավառ համայնքի միակ վետերան, բազմամյա մանկավարժ, 103-ամյա սարուխանցի Մեխակ Ավետիսյանը:
|
|
10.05.25
«Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում՝ Նորատուսում
|
Գավառի համայնքային գրադարանի Նորատուսի տարածքային ստորաբաժանման գրադարանավարուհի Աննա Հայկազյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Խոսում է գիրքը արվեստի լեզվով» խորագրով միջոցառում: Միջոցառմանը ներկայացվեցին հայ մեծանուն բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին վերաբերվող տեղեկություններ, որոնք ուղեկցվեցին գեղարվեստական կատարումներով: Մասնակիցները Նորատուսի արվեստի դպրոցի սաներն էին, ովքեր նաև գրադարանի ակտիվ ընթերցողներն են: Հրավիրվածները՝ Գավառի համայնքապետարանի, Գեղարքունիքի մարզային, Գավառի համայնքային գրադարանների աշխատակիցներ, ծնողներ և հյուրեր:
|
|
09.05.25
Այցելություն՝ Գավառ համայնքի Հայրենական Մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանին
|
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի պատվիրակմամբ, համայնքապետարանի գլխավոր մասնագետ, սոցիալական հարցերով պատասխանատու Վարսենիկ Խաչատրյանը, Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ, այցելեց Գավառ համայնքի միակ վետերան, 103-ամյա, սարուխանցի Մեխակ Ավետիսյանին: Վարսենիկ Խաչատրյանը Մեխակ Ավետիսյանին փոխանցեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորանքները և դրամական պարգև հանձնեց:
|
|
08.05.25
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը պատվոգրեր հանձնեցին վարժական հավաքի մասնակիցներին
|
2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը կազմակերպված վարժական հավաքներին մասնակցած Գավառ համայնքի բնակիչներին պատվոգրեր հանձնվեցին՝ վարժական հավաքներին ակտիվորեն ներգրավվելու, բարեխիղճ ծառայության և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Պատվոգրերը հանձնեցին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյան։ Պարգևատրումն ուղեկցվեց շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով։
|
|
07.05.25
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի մրցանակակիրները
|
Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի սաները մասնակցել են «ARM PROF MUZIK FEST» համահայկական մրցույթ-փառատոնին և դարձել են մրցանակակիրներ․1.Բարրի Էլունդու- 2-րդ կարգի դիպլոմակիր,2.Միլեն Բարսեղյան – 3-րդ կարգի դիպլոմակիր,3.Դավիթ և Դանիել Դավթյաններ - 3-րդ կարգի դիպլոմակիրներ և ժուրիի համակրանք4.Աննա Կիրակոսյան - մասնակցության վկայականԴասատուներ՝ Աննա Գասպարյան, Տաթևիկ Ասլիկյան և Նաիրա Ավագյան։Դպրոցի դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Գասպարյանն էլ մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 16-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել 3-րդ տեղի մրցանակի։ Պարգևատրվել է դիպլոմով և մեդալով, իսկ դպրոցին մասնակցության շնորհակալագիր է տրվել։Դասատու՝ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |