Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15․08.2024 թ. տրամադրված N2/փ-332 դրական եզրակացության պահանջներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի 05-046-0112-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,48698 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից փոխել էներգետիկյաի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասի։ 2․ Հողամասի գործառնական նշանակությունը խոտհարք գործառնական նշանակության հողատեսքից փոխել կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողատեսքի։ 3․ Օրենքով սահմանված կարգով նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և համայնքի գլխավոր հատակագծում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել հողամասի և շինության օտարման գործընթացը: 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը: |