Մասնակցե՛ք Գավառ համայնքի զարգացմանը - բյուջե 2025
5․Սուրբ Մարիամ Աստվածածին.jpg Գավառի համայնքապետարանը համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 30-ի N 371-Ա և համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 14-ի N 24-Ա որոշումներին համապատասխան մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Նշվածի համատեքստում Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի որոշմամբ ստեղծվել է բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են աշխատակարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի և նախնական գնահատման աղյուսակի ձևաթղթերը, ինչպես նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը։
Շնորհիվ ստեղծված հնարավորության՝ համայնքի բնակիչները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համագործակցաբար բարելավելու իրենց բնակավայրը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքի կյանքը՝ իրացնելով իրենց՝ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը։ Այս հարթակը համայնքի բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է, լուծումների միասնական որոնման միջոց:
ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ,
ՈՎՔԵՐ ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ
Առնչվող փաստաթղթեր
 |
(379.54 Կբ)
Ավագանու որոշում |
 |
(397.61 Կբ)
|
Հաղթած առաջարկների իրագործում (01/07/2025-30/12/2025)
ShowTimeTable
ProcessTable
Առաջարկներ
Տուրիզմի կենտրոն
Լալա Մկրտչյան
27 հունվար 2025
«Տուրիզմի կենտրոն» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Գավառ համայնքի զբոսաշրջության զարգացմանը, և Գավառում ստեղծված ապրանքների վաճառքին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տուրիստական հավաստի ինֆորմացիայի տարածմանը և տուրիստական հոսքերի կարգավորմանը՝ տուրիզմի կենտրոնի ստեղծման միջոցով։
Կենտրոնը կառուցվելու է Նորատուս համայնքում՝ հանրահայտ Խաչքարերի հարակից տարածքում, որտեղ տուրիստական հոսքերը բավականին ակտիվ են։ Կենտրոնը համախմբելու է տեղական արտադրողներին և տուրիզմի ոլորտում ներգրավվածներին։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կոնստրուկցիաների միջոցով կառուցել կենտրոն, իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ և ձեռք բերել անհրաժեշտ գույք՝ կենտրոնի աշխատանքների կազմակերպման համար։
Համագործակցելու ենք Գավառի համայնքապետարանի, համայնքում գործող ֆորմալ և ոչ ֆորմալ տուրիստական ծառայություններ մատուցողների, երիտասարդների և տարբեր վարպետների հետ։ Կենտրոնում կազմվելու են տարբեր տուրիստական քարտեզներ, որոնք տրամադրվելու են տուրիստներին։ Կենտրոնի աշխատակիցները տուրիստներին ուղղորդելու են Գավառի զբոսաշրջային այլ վայրեր, որոնք դեռևս տուրիստական քարտեզներում չկան։ Կենտրոնի ստեղծումը նպաստելու է Գավառ համայնքում արտադրված ապրանքների վաճառքին, կանոնավորված երթուղիների կազմմանն ու իրականացմանը, համայնքում տուրիզմի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, նոր վայրերի ներգրավմանը տուրիստական երթուղիներում և բնակչության եկամուտների ավելացմանը։
Կենտրոնը կապող օղակ է հանդիսանալու տուրիստների և ծառայություն մատուցողների միջև։
96
Զբոսաշրջություն
Բարի գալուստ գրադարան
ԹԱՄԱՐԱ ՋԺՄԱՉՅԱՆ
29 հունվար 2025
ԿԱՐՄԻՐ 1 ԱԽ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՐԱԴԱՐԱՆ» Հիմնախնդիր․ Կարմիրգյուղի գրադարանում արդի ու երիտասարդներին հետաքրքրող գրականության սակավությամբ պայմանավորված նվազել է հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ։ /Առկա է նախնական հետազոտություն երիտասարդների և ուսուցիչների շրջանում/ Նպատակ․ Նոր ու երիտասարդների կողմից պահանջված շուրջ 50 գրքերի ձեռքբերմամբ և Կարմիրգյուղի գրանադանին տրամադրմամբ, ինչպես նաև համապատասխան հանրայնացման աշխատանքների իրականացմամբ, գլխավորապես դպրոցահասակների մոտ խթանել սերը դեպի ընթերցանություն։ Գրքերը ցանկն է․ 1.Պարույր Սևակ "Անլռելի զանգակատուն" 2.Թումանյանի "Պատմվածքները" և "Բանաստեղծությունները" 3.Վարդգես Պետրոսյան "Վերջին ուսուցիչը" 4.Փոքրիկ Իշխանը 5.Մանկական պատմվածքների ժողովածուներ 6.Առակագիրներ Մխիթար Գոշ,Վարդան Այգեկցի 7.Հայ դասական գրականություն 8.Անգլերենից,ռուսերենից թարգմանված գրականություն 9.Ժամանակակից գրականություն 10.Իլոն Մասկ "Ֆիզիկա" 11.Հաջողակ լինելու գաղտնիքը 12.Պատվի համար 13.Թեոդոր Դրայզեր "Ֆինանսիստը" 14.Ագաթա Քրիստի "Տարեկանով լի գրպան" 15.Մարիո Պյուզո "Կնքահայրը" 16.Խալեդ Հոսեյնի "Եվ արձագանքեցին լեռները" 17.Նիկոլաս Սփարքս "Հուշատետրը" 18.Մարկ Մենսոն "Թքած ունենալու նուրբ արվեստը" 19.Խալեդ Հոսեյնի "Հազար չքնաղ արևներ" 20.Անի Միրզոյան "Երևան-Փարիզը միայն չվերթ չէ" 21.Գեհար Նավասարդյան "Սիրելուց հետո" 22.Ագաթա Քրիստի "Դիակը գրադարանում" 23.Գոհար Նավասարդյան "Ինձ պիոններ չնվիրես" 24.Ագաթա Քրիստի "Անվերջանալի գիշերը" 25.Նապոլեոն Հիլ "Մտածիր և հարստացիր" 26.Գոհար Նավասարդյան "Երեք սեր" 27.Ագաթա Քրիստի "Մահ նեղոսի վրա" 28.Էրիխ Մարիա Ռեմարկ "Երեք ընկեր", "Հաղթական կամար", "Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը" 29.Գրիգոր Քեշիշյան "Քեզնից հետո,քեզ հետ" 30.Լուսի Մոդ Մոնթգոմերի "Աննան կանաչ կտուրներից" 31.Ալեքս Մայքլիդիս "Ցասում" 32.Ֆրեդերիկ Բեգբեդեր "Սերն ապրում է երեք տարի" 33.Կաֆկա "Նամակներ" 34.Քարեն Մակմանուս "Մեզնից մեկը ստում է" 35.Ջոն Գրեյ "Տղամարդիկ Մարսից են,կանայք Վեներայից" 36.Զարա Բաբայան "Երբ ես..." 37.Սյունե Սևադա "Աղի թեյ" 38.Սարգիս Ստեփանյան և Դավիթ Դավթյան "Բազկամարդը" 39.Ջոն Պ Ստրելեքի "Վերադարձ սրճարանն աշխարհի եզրին" 40.Հայոց 141 թագավորները 41.Նալչաջյան Ա.Ա. "Ընդհանուր հոգեբանության հիմունքներ" 42.Պետրովսկի Ա.Վ. "Ընդհանուր հոգեբանություն", "Տարիքային և մանկավարժական հոգեբանություն" 43.Սուսաննա Փիլոսյան "Ընդհանուր հոգեբանություն"
Յուրաքանչյուրչ գիրքը արժի մոտ 8․000 ՀՀ դրամ Մոտավոր բյուջե՝ 344․000 ՀՀ դրամ
30
Կրթություն
Ճանաչված Ծովազարդ
ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆ
29 հունվար 2025
Հիմնախնդիր․ Ծովազարդ համայնքում քանի որ նշված չեն փողոցները ավելի բարդ է լինում հասկանալ տարածքը թե որ կողմում որ փոցոցնե ուստի հիմնախնդրի լուցում ենք առաջարկում տեղադրել ցուցանակներ նշելով փողոցները և թե որ բնակարանն է։
Ակսել Բակունց, 12տուն Աղբյուր Սերոբ, 9տուն Անդրանիկ, 90 տուն Անդրանիկի 1նրբ, 3տուն Անդրանիկ 1փակ, 2տուն Անդրանիկ 10փակ, 1տուն Անդրանիկ 11նրբ, 2տուն Անդրանիկ 11փակ, 1տուն Անդրանիկ 13փակ, 1տուն Անդրանիկ 2նրբ, 4տուն Անդրանիկ 2 փակ, 3տուն Անդրանիկ 3նրբ, 8տուն Անդրանիկ 3փակ, 2տուն Անդրանիկ 4նրբ, 7տուն Անդրանիկ նրբ, 2 փակ, 1 տուն Անդրանիկ 4փակ, 1տուն Անդրանիկ 5նրբ, 1տուն Անդրանիկ 5փակ, 2տուն Անդրանիկ 6նրբ, 3տուն Անդրանիկ 6փակ, 3տուն Անդրանիկ 7նրբ, 7տուն Անդրանիկ 7փակ, 3տուն Անդրանիկ 8նրբ, 6տուն Անդրանիկ 8փակ, 2տուն Անդրանիկ 9նրբ, 1տուն Անդրանիկ 9փակ, 1տուն Արաբո փողոց, 6տուն Բաղրամյան փողոց, 4տուն Բաղրամյան փողոց 1նրբ, 9տուն Բաղրամյան փողոց 1փակ, 1տուն Բաղրամյան փողոց 2փակ, 4տուն Գ.Նժդեհ փողոց, 3տուն Գ.Չաուշ փողոց, 19տուն Թումանյան 1նրբ, 7տուն Թումանյան 1փակ,2տուն Թումանյան 2փակ, 8տուն Թումանյան 4փակ, 3տուն Թումանյան, 4տուն Թումանյան 2նրբ, 2տուն Իսահակյան, 13տուն Իսահակյան 1փակ, 1տուն Իսահակյան 2փակ, 2տուն Ծովակալ Իսակովի, 3տուն Ծովակալ Իսակովի 1նրբ, 1տուն Հաղթանակի փողոց, 6տուն Հայկ Նահապետ փողոց, 12տուն Մ.Նալբանդյանի փողոց, 5տուն Մ.Նալբանդյանի 2նրբ, 3տուն Մ.Նալբանդյանի 2փակ, 4տուն Ն.Սարյանի փողոց, 7տուն Ն.Սարյանի 1նրբ, 4տուն Ն.Սարյանի 3նրբ, 2տուն Մաշտոցի փողոց, 5տուն Մաշտոց 2նրբ, 4տուն Պ.Սևակի փողոց, 6տուն Պ.Սևակ 1փակ, 3տուն Սայաթ-Նովա փողոց, 13տուն Սասունցի Դավիթ 1նրբ, 9տուն Սասունցի Դավիթ 3նրբ, 10տուն Սասունցի Դավիթ, 3տուն Սասունցի Դավիթ 1փակ, 1տուն Վ.Մամիկոնյանի փողոց, 15տուն Վ.Մամիկոնյանի 2փակ, 1հատ Վ.Մամիկոնյանի 4փակ, 2տուն Վ.Սարոյանի փողոց, 12տուն Վ.Սարոյանի փողոց 1փակ, 2տուն Վ.Սարոյանի փողոց 2նրբ, 5տուն Վ.Տերյանի փողոց, 8տուն Ռաֆու փողոց, 5տուն
Ընդամենը ստացվում է 69 Մեծ ցուցանակ * 20․000 = 1.380.000 ՀՀ դրամ
Տներին փակցվող համարանշում 415 * 13․000 = 5.395.000
Ընդհանուր բյուջեն կլինի 6․775․000 ՀՀ դրամ
184
Սոցիալական ոլորտ
Նորատուս բնակավայրի Հ․ Թումանյան փողոցի բարեկարգում
ՄԱՐԻԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
29 հունվար 2025
Ես` Մարիամ Հայրապետյանս ներկայացնում եմ Նորատուս բնակավայրի Թումանյան փողոցի բնակիչների առաջարկը.
Թումանյան փողոցում, որտեղ բնակվում են 18 տնային տնտեսություններ և 74 բնակիչ, առկա է բարեկարգման և կանաչապատման անհրաժեշտություն: Պարզապես բավարար չէ, որ փողոցը լինի ֆիզիկապես գոյություն ունեցող ճանապարհ, այն պետք է ապահովի անվտանգ և հարմարավետ միջավայր համայնքի բնակիչների համար:
Ծրագրի նպատակ․ Բարեկարգել և կանաչապատել Թումանյան փողոցը՝ ստեղծելով բարենպաստ և գրավիչ միջավայր, որը կնպաստի հասարակական կյանքի որակի բարելավմանը, բնակիչների կենսակերպի աշխուժացմանը և համայնքային համախմբվածությանը:
Ակնկալվող արդյունքներ․ Նախագծի իրականացմամբ կունենանք բարեկարգված և կանաչապատ փողոց, որը կծառայի որպես հանրային տարածք՝ աջակցելով համայնքի սոցիալական ակտիվությանը, զարգացնելով բնակիչների փոխադարձ կապերը և բարելավելով ընդհանուր բարեկեցությունը:
1076
Կանաչ համայնք և բարեկարգում
«ԴԵՊԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ»
ՄԱՐԻԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
29 հունվար 2025
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԱԽ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ Հիմնախնդիր․ Գեղարքունիք գյուղի պատմամշակութային վայրերի ճանաչելիության բացակայությունն ու ճանապարհների վատ վիճակը խոչընդոտում են գյուղի զարգացմանը։ Պատմամշակութային վայրերի մասին տեղեկացվածության պակասը չի թույլատրում լիարժեք օգտագործել դրանց զբոսաշրջային պոտենցիալը, իսկ վատ ճանապարհները դժվարացնում են մուտքը այդ վայրեր և սահմանափակում տնտեսական հնարավորությունները։ Այս խնդիրների լուծումը պահանջում է համալիր մոտեցում՝ գյուղի պատմամշակութային վայրերի ճանաչելիության բարձրացման, զբոսաշրջության խթանման և ենթակառուցվածքների բարելավման միջոցով։
Նպատակ․ Նպաստել Գեղարքունիք բնակավայրի պատմամշակութային վայրերի ճանաչվածության ու խնամքի բարձրացմանը նաև ստեղծել համագործակցություն տեղական համայնքի ու իշխանությունների հետ, քանզի դրանք կարևոր են ոչ միայն գյուղի մշակութային ժառանգության պահպանման, այլ նաև զբոսաշրջության և տեղական տնտեսական զարգացման հնարավորությունների ընդլայնման համար։ Բյուջե (նախնական)․
Ցուցանակ (Ս. Ստեփանոս, Ս. Հակոբ, Ս. Գևորգ, մատուռ)- 4 հատ, 4*60․000- 240․000֏
Ուղղորդիչ սլաքներ- 8 հատ, 8*30․000- 240․000֏
Դեպի Ս. Ստեփանոս ճանապարհի հարթեցում (մոտ 1,5 կմ)-150․000֏
Տեղադրման/ամրացման ծախսեր 24․000 /ամեն կետին մոտ 2․000 դրամ/
Լեդ լույսեր՝ ամեն սրբավայրի մոտ 4*150․000 -600․000 Մոտավոր բյուջե՝1․254․000֏
142
Զբոսաշրջություն
Լճափ բնակավայրի տոնակատարությունների համար գույքի ձեռք բերում
ԷՐԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
30 հունվար 2025
Լճափը Գավառ համայնքի կենսունակ բնակավայր է, յուրահատուկ մշակութային ժառանգությամբ և ավանդույթներով: Այնուամենայնիվ, բնակավայրի առջև ծանրացել է մեկ ընդհանուր մարտահրավեր՝ տոնակատարությունների և հավաքույթների համար անհրաժեշտ գույքի բացակայությունը: Բնակիչները հաճախ հայտնվում են այն դժվարության մեջ, երբ ստիպված են լինում հարևան բնակավայրերից սպասք, սեղաններ, աթոռներ և տաղավարներ վարձել իրենց տոնակատարությունները կազմակերպելու համար՝ ավելացնելով անհարկի ֆինանսական ծանրաբեռնվածություն և նյութատեխնիկական բարդություններ: Այս խնդիրը լուծելու և համայնքների համախմբվածությունը բարձրացնելու համար մենք առաջարկում ենք ձեռք բերել սեփականություն, որը հատուկ նախատեսված է այս բնակավայրում տոնակատարությունների համար:
Ծրագրի նպատակները.
Լճափ բնակավայրում օգտագործելու համար ձեռք բերել տոնական նշանակության գույք, այդ թվում՝ սպասք, սեղաններ, աթոռներ, տաղավարներ։
Թեթևացնել բնակիչների ֆինանսական բեռը` ապահովելով տոնակատարությունների մատչելի ենթակառուցվածք իրենց բնակավայրերում:
Ակնկալվող արդյունքները.
Լճափ բնակավայրի տոնական գույքի հասանելիության բարձրացում՝ նվազեցնելով բնակիչների կողմից արտաքին վարձակալության ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը:
Բարելավված տնտեսական ճկունություն, քանի որ բնակիչները խնայում են վարձակալության ծախսերը և ներդնում իրենց ռեսուրսները իրենց համայնքներում: Բյուջե․ Տոնակատարությունների գույքի և հարակից ապրանքների ձեռքբերման համար առաջարկվող բյուջեն գնահատվում է 2․000․000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։
120
Սոցիալական ոլորտ
Կանաչ և բարեկարգ թաղամաս
Անի Սարիբեկյան
30 հունվար 2025
Առաջարկվում է Նորատուս բնակավայրի Պ․ Սևակ փողոցում տեղադրել ճոճանակներ և խաղային փոքր ատրակցիոններ։ Նորատուս բնակավայրի Պ․ Սևակ փողոցի երեխաները չունեն թաղամասին մոտ խաղահրապարակ, որից կարողանան օգտվել, բնակավայրում առկա են խաղահրապարակներ, որոնք սակայն, հեռու են և ամենօրյա այցելության համար ոչ հասանելի։ Արդյունքում երեխաները հնարավորություն չեն ունենում զբաղվել տարիքին համապատասխան զարգացնող խաղերով։ Թաղամասում առկա չեն արագության դադարեցման ձողեր, ինչի պատճառով վարորդները երբեմն մեծ արագությամբ են վարում, ինչը վտանգում է փողոցում խաղացող երեխաներին։ Թաղամասում մի քանի ճոճանակաների և խաղային ատրակցիոնների տեղադրումը հնարավորություն կտա երեխաների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել, նրանք չեն ձգտի մայրաքաղաք կամ մարզկենտրոն գնալ իրենց հետաքրքիր ժամանցն ապահովելու համար։ Սա կօգնի, որ երեխաները սիրեն իրենց բնակավայրը, գնահատեն այն և ձգտեն իրենք ևս բարեկարգել։
Առաջարկվող ատրակցիոնների տեղադրումը դրական է ազդելու երեխաների մկանային համակարգի և հենաշարժողական համակարգի զարգացման վրա։
Այստեղ երեխաների ավելի շատ կշփվեն իրար հետ, կբարելավեն սոցիալական հմտությունները՝ զարգացնելով համագործակցություն, ընկերական հարաբերություններ։
Այս առաջարկը ավելի կհամախմբի թաղի բնակիչներին՝ նպաստելով համատեղ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը։
Տեղադրված խաղարաններից կարող են օգտվել նաև մոտակա թաղամասերի երեխաները։
Առաջարկվում է թաղում տեղադրել 3-4 արագության դադարեցման ձողեր, ինչի շնորհիվ մեքենաները ավելի զգույշ և դանդաղ կվարեն, իսկ երեխաները ավելի ապահով կխաղան։ Ձողերը կտեղադրվեն՝ հաշվի առնելով խաղային ատրակցիոնների և ճոճանակների տեղերը։
Առաջակրվող ծրագրի իրականացումը բնակիչների մոտ կբարձրացնի ՏԻՄ-ի նկատմամբ հարգանքն ու վստահությունը, մարդիկ կհավատան, որ իրենց ձայնը լսելի է և հաշվի է առնվում։
1050
Կանաչ համայնք և բարեկարգում
Կարմիրգյուղի բռնցքամարտի սիրողական ակումբ
Նարեկ Արևշատյան
30 հունվար 2025
Կարմիրգյուղի բռնցքամարտի սիրողական ակումբը գործում է Կարմիրգյուղի մշակույթի տանը արդեն երկար տարիներ: Ակումբը ունի ավելի քան 25 սան, ովքեր երկար տարիների ընթացքում, մարզվելով այստեղ, հասել են բազմաթիվ հաջողությունների և ձեռքբերումների:
Նրանք ներկայացրել են Հայաստանը, Գավառը և Կարմիրգյուղը տարբեր մրցաշարերում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:
Ակումբի սաները դարձել են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ, իսկ ՀՀ բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերում եղել են մրցանակակիրներ և մասնակցողներ:
Ակումբը ունեցել է,նախորդ տարիներին, նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաղթողներ: Սակայն երկարատև գործունեության ընթացքում ակումբը համալրվել է շատ քիչ ռեսուրսներով, ինչը դժվարացրել է մարզիկների արդյունավետ և հարմարավետ մարզումները։ Այս իրավիճակը նաև խոչընդոտել է ակումբի զարգացմանը, քանի որ մարզումների համար նախատեսված ժամանակակից գույքը կարող է մեծապես նպաստել մարզումների որակի բարձրացմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել միջազգային ստանդարտներին համապատասխան՝ 5x5 չափերի շարժական ռինգ, որը հնարավորություն կտա կազմակերպել միջոցառումներ նաև դրսում՝ ապահովելով ռինգի կիրառելիությունը տարբեր վայրերում: Ակումբին անհրաժեշտ են նաև այլ գործիքներ, որոնք կօգնեն սաներին ավելի արդյունավետ կատարել մարզումները և հասնել նոր հաջողությունների:
Այս գույքը հնարավորություն կտա ակումբի սաներին մարզվել ավելի բարեկեցիկ և ժամանակակից պայմաններում, ինչն իր հերթին կնպաստի ակումբի զարգացմանը և համայնքի կրթամշակութային կյանքի ակտիվացմանը:
290
Մշակույթ և ժառանգություն
Սպորտը ` համայնքի համար
ԷՄԻԼՅԱ ԲԱՐՎԵՑՅԱՆ
31 հունվար 2025
«Կարմիրգյուղի Աշակերտների Խումբը» ակտիվորեն զբաղվում է համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններով և հաճախակի կազմակերպում քննարկումներ համայնքի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Մեր առաջարկը բխում է հենց այս քննարկումներից: Ծրագիրը, որը ցանկանում ենք իրականացնել, հետևյալն է՝ վերանորոգել և կառուցել Կարմիրգյուղում գտնվող վոլեյբոլի, ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակները՝ դրանք դարձնելով բնակավայրի բնակիչների երիտասարդների կարիքներին համապատասխան: Ծրագրի իրականացումը նախատեսում ենք մի քանի փուլով.
Հանրային իրազեկում և ներգրավում։
Նախ և առաջ կանցկացնենք արշավ, որի նպատակն է տեղեկացնել համայնքի բնակիչներին ծրագրի մասին, ընդգրկել հնարավորինս շատ աշակերտների, բնակիչների ինչպես նաև ձևավորել համայնքի պատասխանատվության զգացողությունը՝ այս տարածքի պահպանման և օգտագործման շուրջ։
Տարածքի վերանորոգումից հետո պարբերաբար կկազմակերպվի համայնքային շաբաթօրյակներ՝ տարածքի պահպանման նպատակով:
Մեր նպատակն է ոչ միայն վերանորոգել այս տարածքը, այլև այն դարձնել ակտիվ և ժամանակակից սպորտային միջավայր, որը կխթանի երիտասարդների առողջ ապրելակերպին և համայնքային համախմբվածությանը: Այս ծրագրի արդյունքում կունենանք մի տարածք, որը կծառայի Կարմիրգյուղի ողջ բնակչությանը: Այն կդառնա կրթական, սպորտային և մշակութային ակտիվ կյանքի կենտրոն, որտեղ բոլոր բնակիչները կունենան հավասար հնարավորություն մասնակցելու համայնքի զարգացման գործում: Վերանորոգված տարածքը ծառայելու է ոչ միայն սպորտային, այլև կրթական ու մշակութային նպատակներով: Բնակավայրում պարբերաբար կկազմակերպվեն սպորտային մրցաշարեր, միջոցառումներ և ուսուցողական հանդիպումներ:
Հուսով ենք, որ մեր առաջարկը կգտնի ձեր աջակցությունը, և միասին կնպաստենք մեր համայնքի բարեկարգմանը և զարգացմանը:
303
Այլ
«Գրքի տանիք» – կրթության ու մշակույթի նոր շունչ Բերդկունքում
ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
31 հունվար 2025
Ծրագրի նպատակ
Բերդկունք բնակավայրի գրադարանի վերանորոգումը և տեխնիկական վերազինումը՝ այն լիարժեքորեն գործարկելու և համայնքի բնակիչներին կրթական ու մշակութային հնարավորություններ ընձեռելու համար։ Բերդկունք բնակավայրում գտնվող նախկին գյուղապետարանի շենքը, որը զբաղեցնում է 40 քմ տարածք ներկայումս ծառայում է որպես գրադարան՝ պահպանելով և շարունակաբար համալրելով արժեքավոր գրքային ֆոնդ, որն անփոխարինելի նշանակություն ունի համայնքի համար։
Խնդիրը
Բերդկունք և Հայրավանք բնակավայրերում մշակութային հաստատությունների բացակայությունը։
Գրադարանի շենքի վատթար վիճակը, ինչը խոչընդոտում է լիարժեք գործունեությանը։
Կենսական նշանակություն ունեցող գրքային ֆոնդի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։
Ակնկալվող լուծումները
Գրադարանի շենքի վերանորոգում՝ այն ավելի հարմարավետ և բարեկարգ դարձնելու նպատակով։
Անհրաժեշտ գույքի և տեխնիկական միջոցների ձեռքբերում՝ գրադարանի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։
Գրադարանի վերակենդանացում՝ համայնքի երիտասարդներին և մեծահասակներին կրթության ու ինքնակրթության ավելի լայն հնարավորություններ ընձեռելով։
102
Կրթություն
Սարուխանի Մշակույթի Տան Վերածնունդ
ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
31 հունվար 2025
Սարուխանի մշակույթի տունը հանդիսանում է համայնքի կարևոր մշակութային կենտրոն՝ ապահովելով ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ միջավայր։ Այն ունի ընդարձակ դահլիճ, սակայն գեղարվեստական միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար անհրաժեշտ են ժամանակակից աուդիո համակարգեր և լուսավորման սարքեր։ Վերջին շրջանում իրականացվել է մասնակի վերանորոգում, սակայն շենքը դեռևս կարիք ունի համապատասխան գույքի համալրման։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչը կնպաստի մշակութային կյանքի աշխուժացմանը, ավելի հաճախակի միջոցառումների անցկացմանը և համայնքի գեղագիտական դաստիարակության զարգացմանը։
330
Մշակույթ և ժառանգություն
Անվտանգ մանկություն․ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում
ՍՈՆՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ
31 հունվար 2025
Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում երեխաների անվտանգության համար։ Այն չի ապահովում տարածքի պատշաճ սահմանափակումը, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին դուրս գալ դեպի ճանապարհ, ինչպես նաև հեշտացնում է կենդանիների մուտքը մանկապարտեզի տարածք։
Այս պայմաններում երեխաների առօրյա զբաղվածությունն ու կրթական գործընթացը դառնում են դժվար իրագործելի։ Անվտանգ միջավայրի ապահովումն առաջնահերթություն է, ուստի խնդրում ենք աջակցել ցանկապատի բարեկարգման հարցում՝ փոքրիկների պաշտպանված և անհոգ օրն ապահովելու համար։
1007
Շինարարություն
Կարեյան փողոցի եզրային հատվածների մաքրում, ճանապարհի լայնացում և բարեկարգում
Գարիկ Պողոսյան
31 հունվար 2025
Խնդրի նկարագրություն. Կարեյան փողոցում բազմամյա էրոզիայի հետևանքով ճանապարհի կենտրոնական հատվածը նվազել է, իսկ եզրերը կուտակել են մինչև 1 մետր բարձրությամբ հողային թմբեր: Այս խնդիրը հանգեցնում է փողոցի նեղացման և տեղաշարժի դժվարացմանը՝ ինչպես հետիոտների, այնպես էլ տրանսպորտային միջոցների համար: Բացի դրանից, տարածքի բնակչության երեխաների համար բացակայում է խաղատարածք:
Առաջարկվող լուծումը. Իրականացնել համակողմանի բարեկարգում, որը ներառում է. - Եզրային հատվածների կուտակված հողի և աղբի մաքրում - Ճանապարհի հարթեցում - Փողոցի լայնության ընդլայնում մոտավորապես 35%-ով - Չօգտագործվող փակուղու հատվածում խաղահրապարակի կառուցում
Արդյունքում կունենանք՝ - Միջինում 35 տոկոսով ավելի լայն փողոց, որը կունենա հետիոտների և մեքենաների տեղաշարժի համար բավարար տարածք - Անվտանգ խաղատարածք երեխաների համար - Բարեկարգված և աղբից մաքրված տարածք, բարելավված ենթակառուցվածքներ։
438
Կանաչ քաղաք և բարեկարգում
Սպորտ + Ժամանց Գավառում
ՄԱՆՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ
31 հունվար 2025
Ն ախատեսվում է Գավառ քաղաքի Ազատության փողոցում ստեղծել բազմաֆունկցիոնալ մարզա-ժամանցային տարածք, որը կներառի ինչպես մարզահրապարակ, այնպես էլ բարեկարգված և ժամանակակից խաղահրապարակ։ Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։
Նախագծի հիմնական բաղադրիչները ․
1․ Բակային ֆուտբոլի և բասկետբոլի դաշտ․
Տարածք ՝ 20մ x 12մ (240 քմ)
Ծածկույթ ՝ հատուկ գորգապատ սպորտային մակերես՝ վնասվածքների վտանգը նվազեցնելու համար
Լուսավորություն ՝ ապահովելու հնարավորություն խաղալու նաև երեկոյան ժամերին
Նստարաններ ՝ հանդիսատեսի և խաղացողների համար
Անվտանգ ցանկապատ ՝ խաղային գոտու սահմանազատման և շրջապատող տարածքի պաշտպանության համար
2․ Street Workout մարզահրապարակ ․
Մարզահրապարակի կառուցումը կիրականացվի Հայաստանում գործող մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ պահպանելով սահմանված նորմերը՝ հավաստագրման համար։ Ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆեդերացիան միջոցառումներ է իրականացնելու այս մարզահրապարակում։ Մարզահրապարակի տարրեր՝
6 տուրնիկ
2 ցածր տուրնիկ
1 ուղղահայաց բազրիք (հարմարեցված շարժասայլակով մարզվողների համար)
1 շվեդական պատ
2 զուգաձողեր (հարմարեցված շարժասայլակով մարզվողների համար)
Մարզահրապարակի մասին մանրամասները՝
Պահանջվող տարածքը․
Երկարությունը — 10 մետր, լայնությունը — 8 մետր
Միաժամանակ կարող է մարզվել 13 մարդ
3․ Խաղահրապարկի վերակառուցում .
Աշխատանքներ՝
Ժամանակակից խաղային սարքերի տեղադրում
Տարածքի հարթեցում և հ ատակային ծածկույթի բարելավում
Նստարանների տեղադրում
Ցանկապատի կառուցում Ակնկալվող արդյունքներ
Այս նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի Գավառ համայնքի համար՝
Կխթանի առողջ ապրելակերպը և սպորտային մշակույթը
Կապահովի երիտասարդների և երեխաների ժամանցի ու զարգացման նոր հնարավորություններ
Կստեղծի մատչելի, ժամանակակից և անվտանգ միջավայր բոլոր բնակիչների համար
Կխթանի համայնքային կյանքը՝ դարձնելով այն ավելի ակտիվ և հետաքրքիր
Նախագիծը թույլ կտա համայնքի բնակիչներին զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները, օգտակար ժամանց անցկացնել և համայնքում ստեղծել սպորտային մշակույթ։ Ինչպես նաև կարևոր է նշել, որ տարածքները որոնք ընտրվել են գտնվում են Գավառ քաղաքի համեմատաբար շատ բնակեցված թաղերից մեկը, որտեղ նախկինում եղել են երկու խաղահրապարակ և տարածքում հնարավոր կլինի իրականացնել մեր գաղափարը։
Ռեստարտ Գավառ ԵՀԿ-ն նախորդ տարում իրականացրեց մասնակցային բյուջետավորմամբ ներկայացրած ծրագիր՝ Ռեստարտ Զոնա անվանմամբ և նշենք, որ ծրագրի ողջ ընթացքում կազմակերպությունը հետևել է իրականացվող բոլոր աշխատանքներին և սահմանված ժամկետներում ծրագիրը հաջողությամբ ավարտել է։
Գաղափարի հեղինակ ՝ Ռեստարտ Գավառ Համահեղինակ ՝ Լենա Գոհարյան
1130
Կանաչ քաղաք և բարեկարգում
- Կարծիքներ
- Հաշվետվություններ