Հաշվետվություններ
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԱՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ 2025 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներկայացման ամսաթիվ` 21 փետրվար 2025
Հաշվետու ժամանակահատված 07 փետրվար 2025թ. - 20 փետրվար 2025թ.
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Մասնակցելու իրավունք ունեցող 45,000 բնակչի ընդհանուր թվաքանակի, դիտումների և հավանումների ցուցանիշներով․
1․Սպորտ + Ժամանց Գավառում – 5561 դիտում, 1130 հավանում (2.51%)
2․Նորատուս բնակավայրի Հ․Թումանյան փողոցի բարեկարգում – 3792 դիտում, 1076 հավանում (2.39%)
3․Կանաչ և բարեկարգ թաղամաս – 3026 դիտում, 1050 հավանում (2.33%)
4․Անվտանգ մանկություն․Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում – 7258 դիտում, 1007 հավանում (2.24%)
5․Կարեյան փողոցի եզրային հատվածների մաքրում, ճանապարհի լայնացում և բարեկարգում – 1763 դիտում, 438 հավանում (0.97%)
6․Սարուխանի Մշակույթի Տան Վերածնունդ – 1155 դիտում, 330 հավանում (0.73%)
7․Կարմիրգյուղի բռնցքամարտի սիրողական ակումբ – 1093 դիտում, 290 հավանում (0.64%)
8․Սպորտը համայնքի համար – 2872 դիտում, 303 հավանում (0.67%)
9․Ճանաչված Ծովազարդ – 695 դիտում, 184 հավանում (0.41%)
10․«ԴԵՊԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ» – 1239 դիտում, 142 հավանում (0.32%)
11․ Լճափ բնակավայրի տոնակատարությունների համար գույքի ձեռք բերում – 1513 դիտում, 120 հավանում (0.27%)
12․«Գրքի տանիք» – կրթության ու մշակույթի նոր շունչ Բերդկունքում – 391 դիտում, 102 հավանում (0.23%)
13․Տուրիզմի կենտրոն – 324 դիտում, 96 հավանում (0.21%)
14․Բարի գալուստ գրադարան – 218 դիտում, 30 հավանում (0.07%)
ՀԱՂԹՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում Մասնակցային բյուջետավորման գործընթացի պատասխանատու Հակոբ Սարգսյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ Հաղթող ճանաչված առաջարկները, որոնք ներկայացվել են գործընթացին,
համայնքապետարանի համապատասխան բաժնի և մասնագետների մշակումից հետո պետք է ներկայացվեն Ավագանու կողմից հաստատմանը, որից հետո մինչև ապրիլի 1-ը կներկայացվեն ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմնին։
Հաղթող ճանաչված նախագծերն են․
- Սպորտ + Ժամանց Գավառում
- Նորատուս բնակավայրի Հ․Թումանյան փողոցի բարեկարգում
- Կանաչ և բարեկարգ թաղամաս
- Անվտանգ մանկություն․Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերականգնում
Այս նախագծերը առաջիկայում կանցնեն իրականացման փուլ։
Հաստատողներ:
Հանձնաժողովի նախագահ՝ Գրիգոր Դաշտոյան
Մասնակցային բյուջետավորման պատասխանատու՝ Հակոբ Սարգսյան
Հանձնաժողովի անդամներ․
Հռիփսիմե Զանգիզորյան
Լիաննա Ասոյան
Ալինա Հակոբյան
Հասմիկ Եսայան
Նարեկ Մուրադյան
Կից փաստաթղթեր
 |
(18.15 Կբ)
|