Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1, 2, 3 հավելվածների։ 2․ Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13- ի թիվ 272-Ա որոշումը։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը։ |