Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 31․07․2025թ․ եզրակացությունը, 1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար ) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան ծառայություն մատուցող ՍՊԸ-ին սանտեխնիկա և համապատասխան պարագաներ <<Աֆրիկյան Ջիմ>> մարզասրահին տրամադրելու նպատակով։ <<Աֆրիկյան Ջիմ>> մարզասրահի սանհանգույցը կարիք ունի հիմնանորոգման ,մարզասրահում մարզվելու են հաշմանդամություն ունեցող անձինք։ |