Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ քաղաքում, Լճափ, Բերդկունք, Հայրավանք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացում» նպատակային սուբվենցիայով րականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ 2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ քաղաքում, Լճափ, Բերդկունք, Հայրավանք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2024 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |