Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զ. Անդրանիկի 1-ին փողոց 18/3 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0446-0087 կադաստրային ծածկագրով, 0.00492 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Սերյոժա Հովհաննեսի Ավագյանի կողմից կառուցված 50.00 քմ. արտաքին 45.63 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր իննը/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |