Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 6
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 6


Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«ԳԱՎԱՌԻ՝ Գ. ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՈՒԴՈՒԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ՝ Հ. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 15) կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8) կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող սաների թիվը նվազել է, ելնելով համայնքի բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից

1. Դադարեցնել «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը և միացնել «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Համայնքի ղեկավարին՝
1) «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, սեփականության իրավունքով «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին պատկանող գույքը «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին փոխանցելու գործընթացն ապահովելու նպատակով ձևավորել հանձնաժողով և օրենքով սահմանված կարգով իրականացնել նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը:
2) Հաստատել «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» և «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միացման պայմանագիրն ու փոխանցման ակտը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner