Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով՝ առաջարկվում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին: 2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Գավառ համայնքի 2023 թ․ բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։ 3. Համաձայնություն տալ դրամաշնորհային ծրագիրը հաղթելու դեպքում ներառել Գավառ համայնքի 2023թ․-ի Տարեկան աշխատանքային պլանում։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |