Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ն. Զարգարյան փողոց 9-րդ փակուղի 1/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0340-0063 կադաստրային ծածկագրով, 0.00787 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն: 2. 05-001-0340-0063 կադաստրային ծածկագրով, 0.00787 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |