Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28), «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հադվածի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 09-ին ՀՀ արդարադատության նախարարության և Գավառի համայնքապետարանի միջև կնքված թիվ 18 պայմանագիրը՝ առաջարկվում է․ 1. «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի 2024 թվականի համար աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 281-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 23 տողի «243000» թվերը փոխարինել «188200» թվերով, իսկ 24 տողով հաստատված «220000» թվերը փոխարինել «167000» թվերով։ 2. Սույն փոփոխության գործողությունը տարածվում է 2024 թվականի ապրիլի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը: կման հաջորդ օրը: |