Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ սոցիալական աշխատողի 01. 09. 2023 թ. հատուկ եզրակացությունը՝ առաջարկվում է. 1. Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից հատկացնել 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն ՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմանին զոհված շարքային զինծառայող Ժորա Կարապետյանի ընտանիքին: Գումարը վճարել Արծրունի Կարապետյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |